• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կողմերի կորուստները ռուս-ուկրաինական պատերազմի 434-րդ օրվա դրությամբ

aliq 14:28 | 03.05.2023
aliq 14:28 | 03.05.2023
Ukraine Russia war

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ  Ուկրաինայի զինված ուժերը միայն ապրիլին 15 հազար զոհ են ունեցել։  Ըստ նրա` ռուսական զինված ուժերը ակտիվ գործում են շփման գծի ամբողջ երկայնքով: Շոյգուն նշել է, որ չնայած արեւմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը` ուկրաինական կողմը զգալի կորուստներ ունի: Նախարարն ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերությունն ամբողջությամբ ապահովում է բանակի եւ նավատորմի կարիքները:

191 հազար 940 ռուսաստանցի զինվորական

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները մայիսի 3-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 5865 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 363 միավոր, 2946 միավոր հրետանային համակարգ, 7199 միավոր զրահամեքենա, 300 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 2505 միավոր ԱԹՍ, 3702 տանկ, 544 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 ռազմանավ (եւ մոտորանավ), 294 ռազմական ուղղաթիռ, 308 ռազմական ինքնաթիռ, 947 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 191 հազար 940 ռուսաստանցի զինվորական։

ՌԴ զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական  նշանակություն ունեցող տարածքներ 

Ըստ The Washington Post պարբերականի՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայում, մասնավորապես՝ Բախմուտի շրջանում, ձախողվել է, քանի որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ միայն վերջին հինգ ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ, որոնց շարքում հիմնականում հավաքագրված դատապարտյալներ են։ Եվս 80 հազար ռուսաստանցի զինվոր վիրավորվել է: Քիրբիի տվյալներով՝ զոհերի գրեթե կեսը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից են: Ըստ նրա՝ Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական եւ կարեւոր նշանակություն ունեցող տարածքներ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է ուկրաինական կողմի կորուստներին անդրադառնալուց՝ նշելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը:

Հակահարձակումը կարող է վերածվել «արյունալի սպանդի»․ Washington Post

The Washington Post պարբերականը նշել է, որ ըստ փետրվարին ստացված հետախուզական տվյալների արտահոսքի՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ հարձակման պահից ի վեր մարտերում զոհվել է ավելի քան 42,5 հազար ռուսաստանցի զինվորական, իսկ ուկրաինական կողմից՝ 17 հազար մարտիկ։ ԱՄՆ արտաքին քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լին, որը ուշիուշով հետեւում է հակամարտությանը, նշել է, որ ռուսական զորքերը Ուգլեդարի, Կրեմենի, Մարյինկայի եւ այլ ուղղություններով գրոհի ժամանակ զգալի կորուստներ են կրել։ Սպիտակ տանը կանխատեսում են, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտալուտ հակահարձակումը կարող է վերածվել «արյունալի սպանդի»։ «Երբ դուք գրոհում եք, իբրեւ կանոն, ավելի շատ կորուստներ եք ունենում»,- ընդգծել է Լին։ Դա նկատի ունենալով՝ նա ենթադրում է, որ ուկրաինական ուժերի հակագրոհը կարող է բախվել նման խոչընդոտի եւ ավելացնել զոհերի թիվը ուկրաինացի զինվորականների շրջանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում առանց ամրակապի մեքենա է վարել 146, ՀՀ մարզերում՝ 816 մարդ
հաջորդը
Երբ պատերազմն ավարտվի, Հայաստանի տնտեսությունը մեծ անկում կունենա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն