• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լրագրությանը սպառնում է կեղծ բովանդակությամբ արտադրանքը․ RSF-ի զեկույցը

aliq 18:57 | 03.05.2023
aliq 18:57 | 03.05.2023
RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կազմած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի 21-րդ ամենամյա զեկույցը լույս է սփռում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի արմատական փոփոխությունների վրա՝ քաղաքական, սոցիալական եւ տեխնոլոգիական ցնցումներով հանդերձ: Ըստ 2023-ի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի, որը գնահատում է լրագրության միջավայրը 180 երկրում, իրավիճակը «շատ լուրջ» է 31 երկրում, «բարդ»՝ 42, «խնդրահարույց»՝ 55, իսկ «լավ» կամ «բավարար»՝ 52 երկրում։ Այսինքն՝ տասը երկրներից յոթում լրագրության միջավայրը «վատ» է, եւ միայն երեքում՝ բավարար։

Նորվեգիան յոթերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը։ Վերջին երեք տեղերը զբաղեցնում են բացառապես ասիական երկրները, Վիետնամում (178-րդ) գրեթե դադարել են անկախ լրագրողների եւ մեկնաբանների հետապնդումները։ ԱՄՆ-ը (45-րդ) նահանջել է երեք, Չինաստանը (179-րդ)՝ չորս հորիզոնականով։ Ժաիր Բոլսոնարոյի՝ պաշտոնից հեռանալու  հետեւանքով, որի նախագահական ժամկետն աչքի է ընկել խոսքի ազատության հանդեպ ծայրահեղ թշնամանքով, Բրազիլիան (92-րդ) ճիշտ հակառակը՝  բարձրացել է 18 հորիզոնականով։

2023-ի ինդեքսում Ռուսաստանը (164-րդ տեղ) բազմապատկել է քարոզչական նյութերը եւ նահանջել եւս ինը հորիզոնականով։ Մոսկվան ռեկորդային ժամանակում Ուկրաինայի հարավի բռնազավթված տարածքներում Կրեմլի ուղերձը տարածելուն կոչված նոր մեդիա զինանոց ստեղծեց։ ՌԴ-ն միաժամանակ ավելի կոշտ, քան երբեւէ ճնշում է գործադրում ռուսական անկախ լրատվամիջոցների նկատմամբ, որոնց աշխատանքը արգելվել է, կամ դրանք հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ»։ Ցանկը եզրափակում է 180-րդ հորիզոնականում հայտնված Հյուսիսային Կորեան, որը բանտարկված լրագրողների թվով եւ քարոզչական բովանդակությամբ արտադրանքով աշխարհում հավասարը չունի։

Ապատեղեկատվության հետեւանքները

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը ցույց է տալիս խոսքի ազատության ոլորտում անկայունություն՝ կտրուկ վերելքներով ու անկումներով եւ փոփոխություններով, որոնք ոչ միայն ավտորիտար իշխանությունների աճող ագրեսիվության, այլեւ կեղծ բովանդակության արտադրանքի եւ ապատեղեկատվություն աճի հետեւանք են: Շատ երկրներում լրագրողների նկատմամբ աճող թշնամանքի միտում է նկատվում:

Փաստերի եւ կեղծիքների միջեւ սահմանը հաճախ լղոզվում է

RSF-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը նշում է, որ 2023-ի ինդեքսն ընդգծում է այն հարաճուն ազդեցությունը, որը թվային համակարգի կեղծ բովանդակության արտադրանքը թողել է մամուլի ազատության վրա: 118 երկրներում (գնահատված 180 երկրների երկու երրորդը) Index-ի հարցաշարի պատասխանողների մեծ մասը նշել է, որ իրենց երկրում քաղաքական դերակատարները հաճախ ներգրավված են զանգվածային ապատեղեկատվության կամ քարոզչական արշավներում: Ճշմարտության եւ խաբեության, իրականի եւ արհեստականի, փաստերի եւ կեղծիքների սահմանը հաճախ լղոզվում է՝ վտանգելով տեղեկատվության իրավունքը։ Բովանդակությունը խաթարելու աննախադեպ կարողությունն օգտագործվում է որակյալ լրագրությունը մարմնավորողների բարեխիղճ աշխատանքը խոչընդոտելու եւ բուն լրագրությունը խարխլելու համար:

Արհեստական ինտելեկտի ամենակուլ ազդեցությունը

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ծայրահեղության է հասցնում տեղեկությունների ստացման նկատմամբ կամայական, վճարումների վրա հիմնված մոտեցումը՝ ցույց տալով, որ սոցիալական հարթակները լրագրության համար անկայուն հիմք են: Ապատեղեկատվական արդյունաբերությունը մանիպուլյատիվ բովանդակություն է տարածում հսկայական մասշտաբով, ինչպես վկայում է «Արգելված պատմություններ» կոնսորցիումի հետաքննությունը, որը RSF-ի համահիմնադիր նախագիծն է: Մեդիա աշխարհի վրա իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ արհեստական ինտելեկտի զարգացումը։ Արհեստական ինտելեկտը կլանում է բուն բովանդակությունը եւ այն վերածում խստության ու հուսալիության սկզբունքներն արհամարհող սինթեզների:

ՀՀ-ում լրատվամիջոցները բեւեռացված են

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցում աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը 49-րդն է (նախորդ տարի 51-րդն էր), Վրաստանը՝ 77-րդը, Ադրբեջանը՝ 151-րդը, Թուրքիան՝ 165-րդը, իսկ Իրանը՝ 177-րդը: Նշվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները բեւեռացված են: Ըստ զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում ՀՀ-ն բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի: Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ու Լաչինի միջանցքի արգելափակումը բարդացնում են լրագրողների աշխատանքը: Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաեւ լրագրողների վրա հարձակումներին եւ օրենսդրական բացերին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրեմլի վրա այսպես կոչված «գիշերային գրոհը» Կրեմլի հնարքն է․ Զելենսկու խոսնակ
հաջորդը
Նոր ստատուս քվո, որի մասին խոսելը տաբու է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն