• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կրեմլի վրա այսպես կոչված «գիշերային գրոհը» Կրեմլի հնարքն է․ Զելենսկու խոսնակ

aliq 18:10 | 03.05.2023
aliq 18:10 | 03.05.2023
Kreml

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը ի պատասխան Կրեմլի մեղադրանքների հայտարարել է, որ Ուկրաինան առնչություն չունի Կրեմլի վրա այսպես կոչված «գիշերային գրոհների» հետ։  Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 3-ին Ուկրաինան գիշերը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլի նախագահական նստավայրին, եւ որ  հարձակման հետեւանքով Վլադիմիր Պուտինը չի տուժել։ ՌԴ իշխանությունները, որ տեղի ունեցածն անվանել են ծրագրված ահաբեկչական գործողություն, հավելել են, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հակահարված տալու «որտեղ եւ երբ նպատակահարմար համարի»։

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը հիշեցրել է Վլադիմիր Զելենսկու բազմիցս արած հայտարարությունը, որ Ուկրաինան իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու ամբողջ զինանոցն ուղղում է իր տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե ուրիշի տարածքի վրա հարձակմանը։ «Առանձնապես զարմացնում են ահաբեկիչ երկրի ձեւակերպումները։ Ահաբեկչությունը Դնեպրում եւ Ումանում ավերված շենքերի մուտքերն են կամ էլ Կամատորսիկի կայարանում հրթիռակոծությունը եւ մյուս ողբերգությունները։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, թերեւս մայիսի 9-ից առաջ իրավիճակի սրման փորձ է, մեր հակառակորդների սպասված հնարքը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընտրազանգվածը պատասխան կամ պատասխանատու է փնտրում. Արա Գոչունյան
հաջորդը
Լրագրությանը սպառնում է կեղծ բովանդակությամբ արտադրանքը․ RSF-ի զեկույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն