• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Այս ընտրությունը կարեւոր ճամբաբաժան է. Արա Գոչունյան

aliq 18:30 | 04.05.2023
aliq 18:30 | 04.05.2023
Turkey election 2023

Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Ալիք Մեդիայի» խնդրանքով Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեկնաբանում է ներքաղաքական իրավիճակը։

Մայիսի 14-ին Թուրքիոյ քաղաքացիները թէ՛ պիտի ընտրեն հանրապետութեան նախագահը եւ թէ՛ նոր խորհրդարանը։ Ըստ էութեան այս երկուքին նոյնաժամանակ կատարուիլն է կուռ համախմբումներու ստեղծման պատճառը։ Նախագահական կառավարման համակարգի հաստատուելէն վերջ այս ընտրութիւնը արդէն կարեւոր ճամբաբաժան մըն է։ Ընտրուելիք նախագահը, պարզ է, որ խորհրդարանէն ներս պէտք է ամուր յենարաններ ունենայ լիարժէք պաշտօնավարելու համար։ Ուստի ձեւաւորուած են դաշինքներ։

Նախագահ Էրտողանի կողմէ գլխաւորուած «Ճումհուր» դաշինքը եւ Քեմալ Քըլըչտարօղլուի կողմէ գլխաւորուած «Միլլեթ» դաշինքը, ըստ երեւոյթին, լաւագոյնս կը ցոլացնեն այս քաղաքական հաշուարկները։

Էրտողան կը փորձէ հասնիլ պահպանողական ընտրազանգուածին։ Իր կուսակցութեան ընտրազանգուածը արդէն մեծաւ մասամբ կը բաղկանայ իսլամական զգայնութիւններով խաւերէ։ Անոնց վրայ կու գան աւելնալ աւելի ազգայնական մարդիկ՝ շնորհիւ Գորշ գայլերու ներդրումին։

Նկատի ունենալով, որ կրօնամէտ կուսակցութիւններու միջեւ այս վերջին երկու տասնամեակներուն ուժերու վերադասաւորումներ եղած են՝ «Ճումհուր» դաշինքին ներառնուած են նաեւ այդ պահպանողական քաղաքական ուժերէն ոմանք։ Յամենայնդէպս, «Ճումհուր» դաշինքը ընտրողներուն կը ներկայանայ՝ որպէս շատ աւելի քոմփաքթ միաւոր մը, որ կ՚առաջնորդուի նախագահ Էրտողանին կողմէ։

«Միլլեթ» դաշինքը ունի աւելի տարբեր ու շերտաւոր կառուցուածք, խայտաբղէտ պատկեր մը կը ցոլացնէ։ Տրամաբանական է, որ անոր առանցքը կը կազմէ խորհրդարանի գլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւնը։ Արդէն ընդդիմադիր նախագահի թեկնածուն ալ այդ կուսակցութեան առաջնորդն է։ Այժմու խորհրդարանի հիմնական կուսակցութիւններէն երկուքը «Ճումհուր» դաշինքին մէջ են, իսկ միւս երկուքը՝ «Միլլեթ» դաշինքին մէջ։

Գլխաւոր ընդդիմադիր CHP-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) քեմալական-ձախակողմեան ընտրազանգուածին համար հարազատ է։ Իշխանութիւններէն յուսախաբ ազգայնական թեքումով ընտրողները հակուած են İYİ («Լաւ» կուսակցութիւն) կուսակցութեան։ Աջակողմեան-պահպանողական, յարաբերաբար աւելի կրօնամէտ ընտրողները սիրաշահելու համար եւս կուսակցութիւններ ընդգրկուած են այս դաշինքին մէջ։ Եւ այդ վեց կուսակցութիւններու շարքերը կը համալրուին այնպիսի քաղաքական ուժերով, որոնց առաջնորդները մինչեւ մօտաւոր անցեալը իշխանական ճամբարի վառ անհատականութիւններու շարքին կը դասուէին. օրինակ՝ Ահմէտ Տաւութօղլու եւ Ալի Պապաճան։ Անշուշտ, լայն զանգուածներու հակազդեցութիւնը շօշափելի զօրակցութեան վերածելու տեսակէտէ կարեւոր նշանակութիւն ունի նախկին իշխանաւորներու ներկայութիւնը։

Ahmet Davutoğlu & Ali Babacan

Ահմեդ Դավութօղլու | Ալի Բաբաջան

«Միլլեթ» դաշինքը յառաջ կը քշէ նաեւ մայրաքաղաք Անգարայի եւ Իսթանպուլի գլխաւոր քաղաքապետներուն՝ Մանսուր Եավաշի եւ Էքրէմ Իմամօղլուի խաղաքարտերը։ Արդարեւ, տեղական ինքնակառավարման մարմիններու վերջին ընտրութիւններուն ժամանակ անոնց կողմէ տարուած յաղթանակը լուրջ հարուած մը եղած էր իշխանութիւններուն դէմ։ Ընդդիմութիւնը այս փուլին ալ կը ջանայ անոնց կերպարները ծառայեցնել իր նպատակներուն։

Հետեւաբար, բոլոր քաղաքական ուժերը լաւ կը գիտակցին իրենց առաւելութիւններուն եւ իրենց նախընտրական մարտավարութեամբ կը ջանան զերծ մնալ թիւր տպաւորութիւններ յառաջացնելէ։ Բոլորին ալ խօսոյթը հետամուտ է ապացուցանելու, որ ապագային ժողովուրդի բոլոր խաւերու կենցաղն ու ապրելակերպը երաշխաւորուած պիտի ըլլայ՝ բոլոր ազատութիւններով եւ ամենալայն իրաւունքներով հանդերձ։

Սա շատ կարեւոր կէտ մըն է, որպէսզի առկայ բեւեռացեալ պայմաններուն ներքեւ նախընտրական գործընթացը պահուի նպատակասլաց հունի մը մէջ։ Հանրապետական շրջանի հաւաքական փորձառութիւնը ցոյց կու տայ, որ անկառավարելի լարուածութիւնները միշտ վնաս կը հասցնեն երկրին ու ժողովուրդին։

***

Ara Kochunian«Ժամանակ» օրաթերթի գլխաւոր սկզբունքն է ընտրութիւնները լուսաբանել՝ առաջին հերթին շեշտադրելով, որ Թուրքիոյ Հանրապետութեան հայազգի քաղաքացիները ընդհանուրին հետ նոյն նաւուն մէջ կը գտնուին եւ իրենց ձայները կու տան՝ ո՛չ թէ մասնակի, այլ ընդհանրական շահերու հետամուտ։ Փոքրամասնական-համայնքային լրատուամիջոց մը ըլլալու առանձնայատկութիւնը այս պարագային կը պարտադրէ գործել շատ նրբանկատ ու վեր մնալ ամէն տեսակ կողմնակցութենէ, որպէսզի յաջորդ քայլափոխին համայնքը ունենայ հնարաւորինս ընդարձակ դաշտ մը գործելու համար։

Ընտրություններ Թուրքիայում 2023
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԼՂ բնակիչները պետք է անվտանգ զգան իրենց տանը. ԱՄՆ Պետդեպ
հաջորդը
Մենք չունենք երջանիկ ժամանակների հիշողություն

Նման հոդվածներ

Երբեմն նույնիսկ մեկ քվեն արժեքավոր է. Արա Գոչունյան

18:30 | 13.05.2023

Իշխանափոխությունից մեծ նորություն չպետք է ակնկալել. Արա Գոչունյան

19:15 | 12.05.2023

Երկու հայ թեկնածու Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում. Արա Գոչունյան

19:30 | 11.05.2023

Աղետալի երկրաշարժը եւ ընտրությունները. Արա Գոչունյան

17:45 | 08.05.2023

Ընտրազանգվածը պատասխան կամ պատասխանատու է փնտրում. Արա Գոչունյան

17:15 | 03.05.2023

Նախընտրական մթնոլորտը անկանխատեսելի չէ. Արա Գոչունյան

19:00 | 02.05.2023

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն