• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համացանցից չափավոր օգտվելը նվազեցնում է դեմենցիայի զարգացման վտանգը

aliq 18:35 | 08.05.2023
aliq 18:35 | 08.05.2023
old people

Ըստ Medical News Today գիտահանրամատչելի պարբերականի՝ համացանցից կանոնավոր օգտվող տարեցները կիսով չափ ավելի շատ են հակված դեմենցիայի՝ թուլամտության, քան այն առավել հազվադեպ օգտագործողները: Գիտնականները, սակայն, պարզել են, որ խոսքը այն տարեցների մասին է, որոնք համացանցից օգտվում են օրական 2 ժամից ոչ ավելի։ Միեւնույն ժամանակ համացանցի չափից ավելի օգտագործումը կարող է, ընդհակառակը, բացասաբար ազդել ինքնազգացողության վրա։

Նյու Յորքի համալսարանի գիտնականները 8 տարի շարունակ վերահսկել են 50-64 տարեկան 18154 տարեցների կոգնիտիվ առողջությունը, որոնք դեմենցիա չեն ունեցել։ Որպես արդյունք նրանք պարզել են, որ համացանց կանոնավոր օգտագործողների մոտ 43%-ով ցածր է թուլամտության զարգացման ռիսկը: Միաժամանակ, մինչ հետազոտության ավարտը մասնակիցների 5%-ի մոտ ախտորոշվել է այս հիվանդությունը։ «Մարդիկ, որոնք օգտվում էին համացանցից օրական մինչեւ 2 ժամ, ցույց տվեցին դեմենցիայի զարգացման ամենացածր ռիսկը»,- ասված է հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այն մարդիկ, որոնք ընդհանրապես չէին օգտվում համացանցից կամ դրա վրա 2 ժամից ավել էին ծախսում, հիվանդության զարգացման վտանգի տակ էին։ «Համացանց օրական 2 ժամից ավելի օգտագործելը չի ​​պաշտպանում դեմենցիայից, այլ նպաստում է դրա զարգացմանը»,- նշել է Խաղաղօվկիանոսյան նյարդաբանության ինստիտուտի պրոֆեսոր Սքոթ Կայզերը: Ընդ որում՝ ուսումնասիրության ընթացքում չի արձանագրվել, թե կոնկրետ ինչ են արել մասնակիցները համացանցում։

Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ ըստ հետազոտության արդյունքների համացանցում տեղեկություն փնտրելը կամ համացանցն այլ նպատակով օգտագործելը խթանում է ուղեղը եւ ստիպում այն ​​աշխատել։ Այդպիսով ուղեղի աշխատանքը պաշտպանում է բջիջները վնասներից, արդյունքում նվազում է դեմենցիայի առաջացման վտանգը։ Ավելի վաղ մենք ասել էինք, որ համացանցի մշտական ​​օգտագործումը կարող է վնասել հիշողությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աղետալի երկրաշարժը եւ ընտրությունները. Արա Գոչունյան
հաջորդը
Դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու կես տարվա ազատազրկման

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն