• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության համաձայնագրի որոշ դրույթներ համաձայնեցվել են. ԱՄՆ Պետդեպ

aliq 13:37 | 09.05.2023
aliq 13:37 | 09.05.2023
Vedant Patel

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել  է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում անցկացված բանակցություններում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածության որոշ դրույթներ: Պետդեպի փոխխոսնակը քննարկումները կառուցողական է համարել, եւ զգալի առաջընթաց է գրանցվել բարդ հարցերի լուծման գործում։ «Ինչպես գիտեք, երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնեցրել են որոշ պայմաններ, ավելի լավ են հասկանում (այժմ) միմյանց տեսակետները: Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության եւ փոխզիջման դեպքում համաձայնագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ փոխխոսնակի ՝ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին եւ Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսություն վարել, շարունակում են հասնել կայուն խաղաղության»,- նշել է Պատելը։ Նա հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, Վաշինգտոնի կարծիքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարցերի լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Ողջունել են Բրյուսելում նախատեսված հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ:

Եռակողմ ձեւաչափով հանդիպում կլինի նաեւ Մոսկվայում

Ավելի ուշ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ ձեւաչափով հանդիպում կունենա նաեւ Մոսկվայում։ Հանդիպման ստույգ ժամանակը դեռ չի նշվել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավագույն ճանապարհը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է. Բայրամով
հաջորդը
ԱՄՆ-ում հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ԱԽՔ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն