• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է. Գուտերեշ

aliq 12:00 | 10.05.2023
aliq 12:00 | 10.05.2023
Antonio Guterres

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է: Ըստ նրա՝ այս պահին չկա որեւէ հնարավորություն, պայման, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, բանակցությունների վերսկսմանը, համապարփակ հրադարարին: Գուտերեշը, սակայն, նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։

Ուկրաինայում ֆրանսիացի լրագրող է սպանվել

Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ Agence France-Presse գործակալության ուկրաինական ծառայության տեսանյութերի բաժնի համակարգող, 32-ամյա Արման Սոլդինը եւ նրա գործընկերները մայիսի 9-ին 16:30-ին Ուկրաինայի արեւելքում մարտերի թեժ կետերից մեկի՝ Բախմուտ քաղաքի արվարձաններում, Չասով Յար քաղաքի մոտ հրթիռակոծության են ենթարկվել: AFP-ի լրագրողներին ուղեկցելիս են եղել ուկրաինացի զինվորականներ: Խմբի մնացած անդամները չեն տուժել: Ուկրաինայի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել Սոլդինի ընտանիքին եւ գործընկերներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ լրագրողը փաստերն արձանագրելու համար հակամարտության հենց առաջին իսկ ժամերից առաջնագծում էր: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը եւս անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ աշխարհը «պարտք» է բոլոր այն լրագրողներին, որոնք զոհվել են հակամարտությունը լուսաբանելու ընթացքում:

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կողմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը, ամբողջ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Ըստ նրա՝ դաշինքն աշխատում է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկիրը կարողանա խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտների: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ձգտում ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ առճակատման, այլ փորձում է գործել հիբրիդային գործողությունների միջոցով:

Անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ «Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսեւորում»,- ասված է  ԱԳՆ հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, հայտարարել է, որ Կիեւի ղեկավարությունը բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գեորգի Վանյանի հիշատակին
հաջորդը
Վերջին 11 օրում Արցախից Հայաստան խնամյալ չի տեղափոխվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն