• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի եւ Արցախի սահմաններին՝ 6000 ադրբեջանցի հատուկջոկատայի՞ն

aliq 15:34 | 12.05.2023
aliq 15:34 | 12.05.2023
Armenia Azerbaijan border

Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, ներկայացնելով Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը, հայտարարել է, որ  Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված։ Սահակյանը նշել է, որ «Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում եւ Քարվաճառում։ «Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշել է իրավապաշպանը։ Իրավապաշպանի համոզմամբ՝ ադրբեջանցի հատուկջոկատայինների առջեւ խնդիր է դրված ոչնչացնելու Արցախի զորամիավորումները։

ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների թվին՝ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայ եւ միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել եւ բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան հայտարարել է Բաքուն։ ՀՀ իշխանությունների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող եւ քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Սահակյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ: Իրավապաշտպանի խորին համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնական թվերով։

«Այսինքն` հայկական կողմից բացահայտումները եւ տվյալներն անտեսում են, ու այստեղ միասնականություն կա Ադրբեջանի ներկայացրած թվերի առնչությամբ»,– շեշտել է Սիրանուշ Սահակյանը։ Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է առաջ տանի իր տվյալներն ու աղբյուրները, ոչ այն թվերը, որոնք հնչեցնում է Ադրբեջանը։ «Մենք 80 դեպքի մասով տվյալներ ենք փոխանցել միջազգային կազմակերպություններին, եւ դա օդից վերցրած թիվ չէ։ Կա հստակ նկարագրություն, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ էլ ապացույցներ են առկա»,– ընդգծել է իրավապաշտպանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոչ ենք անում համաձայնության գալու սահմանից ուժերի հեռացման շուրջ. ԱՄՆ պետդեպ
հաջորդը
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն