• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ձեռքներդ հեռո՛ւ պահեք թուրքական պետությունից. Քըլըչդարօղլու

aliq 18:01 | 12.05.2023
aliq 18:01 | 12.05.2023
Kemal Kılıçdaroğlu

Թուրքիայի նախագահի միակ ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին կոչ է արել չմիջամտելու մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ «Հարգելի՛ ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք, որ մեր բարեկամությունը շարունակվի մայիսի 15-ից հետո, ձեռքներդ հեռո՛ւ պահեք թուրքական պետությունից։ Նախկինի պես կողմնակից ենք Ռուսաստանի հետ համագործակցությանն ու բարեկամությանը»,- թվիթերյան ռուսերեն իր գրառման մեջ նշել է  Քըլըչդարօղլուն: Միաժամանակ նա պնդել է, որ ՌԴ-ն կանգնած է Թուրքիայում նախկինում բացահայտված որոշ մոնտաժների, դավադրությունների եւ ձայնագրությունների հետեւում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող։ «Չգիտեմ՝  ո՛րն է նման կոչերի պատճառը։ Պնդում ենք, որ չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին եւ ընտրական գործընթացներին»,- շեշտել է Կրեմլի խոսնակը: Նա նշել է, որ ՌԴ-ն շատ է կարեւորում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, եւ որ մինչեւ հիմա շատ պատասխանատու եւ ինքնիշխան դիրքորոշում է դրսեւորում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների հարցում։

Թուրքիայի քաղաքական շրջանակների աղբյուրը չի բացառել, որ Քըլըչդարօղլուի օգտահաշիվը կարող է կոտրված լինել։ Ըստ թուրքական Sözcü պարբերականի՝ Քըլըչդարօղլուի նախընտրական շտաբի ղեկավարը հաստատել է, որ ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ինչ-որ հաքերներ միջամտում են Թուրքիայում ընտրական գործընթացին: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանում այդ պնդումները նախկինում մերժվել են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն էլ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայում ընտրական գործընթացին միջամտելու համար։ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի՝ ընտրարշավին մասնակցելուց հրաժարարվելն էլ նրանք համարում են Վաշինգտոնի միջամտությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սարսանգի ջրամբարի դատարկվելը հանգեցնելու է բնապահպանական աղետի
հաջորդը
Կրակ են բացել Կութում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն