• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օրական 10 հազար ներգաղթյալ փորձում է ապօրինի հատել ԱՄՆ սահմանը

aliq 12:30 | 13.05.2023
aliq 12:30 | 13.05.2023
US-Mexico border

Ըստ The Washington Post պարբերականի՝ Լատինական Ամերիկայի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են փորձել հատել ԱՄՆ-ի սահմանը, որտեղ ապօրինի հատումների թիվը գերազանցել է օրական 10 հազարը: Այս ցուցանիշն ամենաբարձր է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ներգաղթյալների նման հոսքն առնչվում է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի վարչակազմի օրոք՝ կորոնավիրուսի համավարակի առթիվ սահմանված արտակարգ դրության ռեժիմի՝ մայիսի 11-ից ավարտի հետ։

The Washington Post-ի տվյալներով՝ ընթացիկ շաբաթ սահմանի երկայնքով տեղակայված հաստատություններում նախատեսվածից 3 անգամ ավելի՝ 25 հազար ներգաղթյալ է կուտակվել:  Ըստ Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում ապաստանի տնօրենի՝ միգրանտներից շատերին թվում է, թե համավարակի պատճառով արտակարգ ռեժիմի չեղարկումը նշանակում է՝ սահմանը կբացվի, եւ նրանք անարգել կհատեն այն, ինչն, ըստ պաշտոնյայի, իրականության խեղաթյուրված ընկալում է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգի ներկայացուցիչները, զգուշանալով հարավային սահմանով երկիր ժամանողների թվի անվերահսկելի աճից, սպառնացել են ավելացնել արտաքսումների թիվը: Նրանք հայտնել են, որ նոր սահմանափակումներ կկիրառեն սահմանը անօրինական կերպով հատած ապաստան հայցողների նկատմամբ: Իրենց ապաստանի իրավունքը ապացուցել չկարողացողներին սպառնում է ոչ միայն անհապաղ արտաքսում Միացյալ Նահանգներից Մեքսիկա կամ իրենց հայրենիք, այլ նաեւ հինգ տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արգելք:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր. ՀՀ ՊՆ
հաջորդը
Իսկ մենք դեռ առասպելի երկիր ենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն