• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հաջորդ քայլը լինելու է սահմանազատումը. Շառլ Միշել

aliq 12:00 | 15.05.2023
aliq 12:00 | 15.05.2023
Charles Michel

Մայիսի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարեւոր խնդիրները։ Միշելի հավաստմամբ` հակամարտող կողմերն առաջընթաց են գրանցել նաեւ համապարփակ խաղաղության հաստատման հարցում։ Եվրոպական խորհրդի նախագահը, սակայն, մանրամասներ չի հայտնել։ «Մեր հաջորդ քայլը լինելու է 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սահմանազատումը, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում եւ, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում եւ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում»,- ընդգծել է ԵԽ նախագահը։

ԵԽ նախագահին սխալ թիվ է տրամադրվել

ԵԽ մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ սխալմամբ նշվել է «89,600 քառակուսի կիլոմետր», որը հետո խմբագրվել եւ դարձել է «86,600 քառակուսի կիլոմետր»։ «Նախագահին ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԵԽ մամուլի խոսնակը։

Առաջիկայում ազատ կարձակվեն եւս մի քանի գերիներ

Անդրադառնալով գերիների եւ պահվող անձանց խնդիրներին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն եւս մի քանի ձերբակալվածներ։ «Այն զինվորները, որ պարզապես մոլորվել եւ անցել են մյուս կողմը, կշարունակվեն ազատ արձակվել արագացված ընթացակարգի շրջանակում»,– ասել է նա: Քննարկվել է նաեւ անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման եւ ականազերծման աշխատանքների ակտիվացման կարեւորությունը:

Այս ձեւաչափով եւս մեկ հանդիպում  է նախատեսվում  հոկտեմբերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատելու։ Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։ Միշելը հայտնեց, որ եւս մեկ հանդիպում այս ձեւաչափով նախատեսվում է հոկտեմբերին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաոն, Դոգն ու հանրային կարծիքը
հաջորդը
Էրդողանը 1-ին փուլում չի հաղթահարել ընտրական 50 %-ի շեմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն