• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի դատախազի նկատմամբ

aliq 15:18 | 20.05.2023
aliq 15:18 | 20.05.2023
Karim Khan

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ։ «Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- նշված է ՆԳՆ-ի՝ հետախուզվողների գերատեսչական տվյալների բազայում ներառված Քարիմ Խանի քարտում։ Թե ինչ հոդվածով են փնտրում 53-ամյա դատախազին, չի նշվում։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը 2023-ի մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային կարգադրություններ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար։ 2022-ի հոկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան Պուտինին զեկուցել է, որ հոկտեմբերի դրությամբ Ուկրաինայի սոցիալական հաստատություններից շուրջ 2000 որբ երեխա է տեղափոխվել ՌԴ։ Եվս 350 դոնբասցի որբ երեխաների «տեղավորել» են ՌԴ 16 մարզերի ընտանիքներում, որտեղ նրանց որդեգրել են։

ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը ուկրաինացի երեխաներին ՌԴ տարածք տեղափոխելը պատերազմական հանցագործություն է որակել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ թեեւ ԱՄՆ-ում միջազգային մակարդակով չեն ճանաչել դատավճիռը, այդուհանդերձ, Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշումն արդարացված եւ շատ ուժեղ դիրքորոշում են համարում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել էր Պուտինին կալանավորելու մասին որոշումը: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների եւ վայրագությունների համար ՌԴ-ին  պատասխանատվության ենթարկելու հարցում։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հարցի առաջադրումը համարելով վրդովեցուցիչ եւ անընդունելի, հայտարարել էր, որ ՌԴ-ն չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, եւ նրա նման կարգի ցանկացած որոշում համարում է առ ոչինչ։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ նշել էր, որ ՌԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ եւ դրա վերաբերյալ պարտավորություններ չունի, իսկ միջազգային դատարանի որոշումները Մոսկվայի համար իրավաբանական նշանակություն չունեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան արգելում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մուտքը ՌԴ
հաջորդը
Մայր աթոռը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն