• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զբոսաշրջիկների ուղեւորության տոմսը դեպի Միջազգային տիեզերակայան՝ 55 միլիոն դոլար

aliq 14:35 | 22.05.2023
aliq 14:35 | 22.05.2023
Falcon 9

Ըստ ամերիկյան Space պարբերականի՝ Falcon 9 հրթիռը մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 17:37-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 22-ին՝ 01:37-ին), Dragon կառավարվող տիեզերանավով Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանոցում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան, որի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին՝ 09:24-ին (Երեւանի ժամանակով 17:24-ին): Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան։ Առաջին Axiom-1 կոմերցիոն տիեզերագնաց առաքելությունը տեղի է ունեցել 2022-ի ապրիլին։ Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց եւ Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, անձնակազմի անդամներն են Սաուդյան Արաբիայի տիեզերագնաց Ալի ալ-Քարնին եւ առաջին անգամ տիեզերք ուղեւորվող սաուդցի կին տիեզերագնաց Ռայյանահ Բարնավին։

Տիեզերագնացներն ութ օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում: Այդ ընթացքում նրանք կաշխատեն տիեզերակայանի մշտական ​​անձնակազմի հետ, անկախ հետազոտություններ կանցկացնեն՝ տարբեր թեստեր եւ չափումներ իրականացնելով սեփական մարմնի վրա: Թեեւ ուղեծիր մեկնող մասնավոր խմբերը եւս հանգամանալից նախապատրաստվում են, այդուհանդերձ, դա համեմատելի չէ տիեզերագնացների աշխատանքի հետ: Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները կփորձեն սոսկ հասկանալ ոչ փորձառու անձնակազմերի արձագանքն անկշռությանը, իսկ ստացված տվյալները կկիրառվեն դեպի Միջազգային տիեզերակայան կարճատեւ ուղեւորությունների ժամանակ անձնակազմի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Երրորդ Axiom (Ax-3) առաքելությունը կիրականացվի 2023-ի վերջին, որի ընթացքում չորսհոգանոց անձնակազմը երկու շաբաթ կանցկացնի Միջազգային տիեզերակայանում: Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը 55 միլիոն դոլար է: SpaceX-ի հետ համաձայնագրով Axiom Space ծրագրի շրջանակում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքները նախատեսվում է իրագործել ապագայում տարեկան երկու-երեք անգամ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նման ընթացքները կարող են հանգեցնել նոր պառակտումների. Մայր Աթոռ
հաջորդը
Փաշինյանի առանցքային մտքերը մայիսի 22-ի ասուլիսում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն