• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախը չի ընդունելու Փաշինյանի մոտեցումները. Արցախի նախկին նախագահներ

aliq 12:59 | 23.05.2023
aliq 12:59 | 23.05.2023
Artsakh

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,  ըստ որի` Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի 86.6 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, հայտարարել են, որ Արցախը չի ընդունել եւ չի ընդունելու ՀՀ վարչապետի ներկայացրած մոտեցումները։ «Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախն ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար»,– ասված է համատեղ հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են:

Սահակյանն ու Ղուկասյանը նշել են, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Իրենց հասանելի խողովակներով նրանք փորձել են զգուշացնել նման վարքագծի կործանարար հետեւանքների մասին: «Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի եւ հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջեւ»,– ասված է ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հայտարարության մեջ: Նշվում է, որ այն ինչ ասուլիսում հնչեցրել է Հայաստանի գործող վարչապետը, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանալու պարտավորությունը: Նախկին նախագահները հույս են հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին:

Փաշինյանի հայտարարությունից հետո` մայիսի 22-ի ուշ երեկոյան, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունել է Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը։ Արցախի խորհրդարանը Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին կոչ արեց դատապարտելու Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի ԱԺ-ն ընդունել է Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը
հաջորդը
Հինգ րոպե պակաս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն