• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայում պատերազմը սառեցնելու փորձերը սխալ են. Ռիշի Սունակ

aliq 15:38 | 23.05.2023
aliq 15:38 | 23.05.2023
Zelensky & Sunak

Ըստ բրիանական Evening Standard պարբերականի՝ պատասխանելով լեյբորիստական ​​կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինին, որը Բրիտանիայի կառավարությանը հորդորում էր աջակցել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային կոչերին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը սառեցնելու փորձերը ներկա փուլում բացարձակապես սխալ են, եւ այդ փորձերը պետք է մերժել։ «Հրադադարը արդար եւ տեւական խաղաղություն չէ Ուկրաինայի համար»,- շեշտել է Ռիշի Սունակը: Ռուսաստանը, ըստ Սունակի, ապօրինի ներխուժել է Ուկրաինա, կատարել սարսափելի ռազմական հանցագործություններ:

Կառավարչության ղեկավարի համոզմամբ՝ դրա ճիշտ եւ միակ պատասխանը Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայից: Սունակը հավելել է, որ ՌԴ-ի՝ հրադադար հաստատելու կոչերը ոչ այլ ինչ են, քան հակամարտությունը պարզապես սառեցնելու փորձեր: Մեծ Բրիտանիայի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ մյուս երկրները համաձայնել են «արդար եւ կայուն խաղաղության» սկզբունքին, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ «Վարչապետը ճիշտ է ասում, որ հրադադարը խաղաղություն չէ, բայց ցանկացած խաղաղ գործընթաց պետք է սկսվի հրադադարով, հակառակ դեպքում այս պատերազմը կշարունակվի եւ ավելի ու ավելի կսրվի»,- հակադարձել է Քորբինը։ Սունակը պատասխանել է, որ չի կարող համաձայնել նրա հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդությունը լայնածավալ պատերազմի դադարեցման եւ խաղաղ կարգավորման հարցերում ընդունելի է միայն այն դեպքում, եթե այն համապատասխանի հայտնի երկու հիմնարար սկզբունքներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շատ ուսուցիչներ ձախողվում են
հաջորդը
Ամեն երեքշաբթի՝ չվերթեր Մարսել-Երեւան-Մարսել երթուղով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն