• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Վերին Լարս» անցակետի արդիականացումը կավարտվի նոյեմբերին

aliq 19:25 | 23.05.2023
aliq 19:25 | 23.05.2023
Devdoraki Tunnel

ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական ​​սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական ​​քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաեւը հայտնել է, որ Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023-ի նոյեմբերին: «Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել»,- շեշտել է Կոկաեւը։ Պաշտոնյան հավելել է, որ ներկայում այս անցակետում թեթեւ տրանսպորտի անցման հետ կապված խնդիրներ չկան։ Սահմանային անցակետում գործում է 24 երթեւեկելի գոտի՝ յուրաքանչյուր ուղղությամբ 12-ական:

«Կազբեկ-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է Վրաստանի տարածքում վատ եղանակի պատճառով: Այն բեռնաշրջանառության գծով տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային հաղորդակցության առումով՝ 4,3 միլիոն տոննա բեռ 2021-ի ընթացքում։ Անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով 2021-ի մարտից վերակառուցման աշխատանքներ են սկսվել: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ. օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչեւ 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայում օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոլդովա այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի. Սանդու
հաջորդը
«Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված հայկական տապանաքարեր Թբիլիսիում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն