• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունն արդյունավետ է համարում. Զախարովա

aliq 17:24 | 24.05.2023
aliq 17:24 | 24.05.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Երեւանից ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին եւ հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը, հայտարարել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ եւ այդ առումով իրեն լավ դրսեւորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։

«Այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են»,- շեշտել է Զախարովան։ Ըստ նրա՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով եւ գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաեւ ռուս խաղաղապահներ կան։ Զախարովան նշել է, որ նույնը կարող է պնդել ՀԱՊԿ-ի մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից: «Եթե Հայաստանն այս խոսույթով փորձում է առաջ տանել ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարը, ապա, կարծում եմ, հարկավոր է հասկանալ նման մանիպուլյացիայի ողջ վտանգը: Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից… Մեզ համար հասկանալի չէ՝ ինչի՛ մասին է խոսքը»,-ասել է Զախարովան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեղավոր են բոլորը՝ Ադրբեջանից բացի
հաջորդը
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ չվերթե՞ր կգործարկվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն