• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի. Ալիեւ

aliq 19:54 | 25.05.2023
aliq 19:54 | 25.05.2023
Pashinyan & Aliev

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին, որը, ըստ նրա, ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ, այլեւ միջազգային երկաթուղային ճանապարհների հիմնական երթուղիներից կդառնա։ Ալիեւը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մայիսի 25-ին անցկացվելու է եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ։ Ըստ նրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման` տարածքային ամբողջականության եւ ինքնավարության փոխադարձ ճանաչման սկզբունքով լուրջ նախադրյալներ կան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակմանը, ասել է, որ Իլհամ Ալիեւի կիրառած ձեւակերպումը վերջին տարիներին օգտագործվում է որպես գլխագիր ընդդեմ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու համատեքստում։

Ալիեւն իր հերթին արձագանքելով Փաշինյանին, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: «Պետք է շատ ջանք թափել կամ վառ երեւակայություն ունենալ` իմ խոսքերում նման հավակնություններ տեսնելու համար»,– հավելել է Ալիեւը։ Ըստ նրա` «միջանցքը» միջազգային տերմին է եւ դրա կիրառումը ոչ մի կերպ չի հավակնում դառնալ ինչ–որ մեկի տարածքի նկատմամբ ոտնձգություն։ Ալիեւը հիշեցրել է, որ խաղաղ պայմանագրի հնարավորութուն կա, հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանն ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Անդրադառնալով կողմերի միջեւ ծավալված բանավեճին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը կհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կառուցողական զարգացման ուղի կստեղծեն ոչ միայն Երեւանի եւ Բաքվի միջեւ, այլեւ ամբողջ տարածաշրջանում: «Ինձ թվում է` տերմինաբանությունը, որի մասին շատ լավ գիտենք, այլ կերպ կոչվում է «իրավաբանական տեխնիկա»։ «Միջանցք», «ճանապարհ», դա կարեւոր է, եւ այստեղ կան որոշակի հակասություններ, բայց շատ ավելի կարեւոր է այն, ինչի մասին խոսեցին Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը, որ տարածքային ամբողջականության հարցում կա նաեւ սկզբունքային բնույթի պայմանավորվածություն»,- ընդգծել է Պուտինը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կամուրջը նախատեսված է միայն մարդատար մեքենաների համար
հաջորդը
Քաղաքականության հրեշավոր բնույթը եւ լատինամերիկյան գրականությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն