• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ամփոփիչ հայտարարություն չի արվել, փաստաթուղթ չի ստորագրվել

aliq 13:24 | 26.05.2023
aliq 13:24 | 26.05.2023
Pashinyan,Putin, Aliyev

Կրեմլում մայիսի 25-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն տեւել է մոտավորապես 20 րոպե: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակելու մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: Հանդիպումից առաջ երեք ղեկավարները դեմառդեմ զրույց են ունեցել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ հարցերը շատ կարեւոր են, զգայուն։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ եթե ի վերջո, հակառակ բոլոր դժվարություններին, կողմերը որոշումների հանգնեն այդ  հարցերի վերաբերյալ, դա անկասկած շահավետ կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար: «Դա շահեկան կլինի նաեւ ամբողջ տարածաշրջանի համար, որովհետեւ դրանով շահագրգռված են շատ պետություններ, եւ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, ներառյալ քաղաքական ուղղությամբ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ավելի ուշ մեկնաբանելով «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ո՞ր հարցերը դեռեւս կարգավորված չեն» հարցը, հայտարարել է, որ խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարեւոր են: «Խոսքը հենց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու կարգի մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային եւ մաքսային հսկողությունը, որը սովորաբար իրականացվում է սահմանին»,- ընդգծել է Օվերչուկը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Իրանը կստեղծեն ազատ առեւտրաարդյունաբերական գոտի
հաջորդը
Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն