• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակն առանց տնակների

Աննման Մինասյան 14:30 | 27.05.2023
Աննման Մինասյան 14:30 | 27.05.2023
Aram Tovmasyan family

Կառավարության՝ անցած տարեվերջին կայացրած որոշումը, թե աղետի գոտու բնակավայրերը վերջնականապես ազատելու են տնակներից, առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների անհանգստությունը: Բանն այն է, որ տնակների ապամոնտաժումը ենթադրում է ոչ թե ապահովել բոլոր տնակաբնակներին կացարանով, այլ ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ մարզում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում 2964 ոչ հիմնական շինություններ կան, որոնց առյուծի բաժինը Գյումրիում է՝ 2648 տնակ: Երկրորդ տեղում Ախուրյան համայնքն է՝ 295 ոչ հիմնական շինությունով:

Տնակաբնակներից ոմանց համար պետությունը փոխհատուցում նախատեսել է: Մասնավորապես, երկրաշարժից անօթեւան մնացած կամ 4-րդ աստիճանի վթարայնության բնակարաններ ունեցող 346 տնակաբնակ ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր: Թե նրանցից քանիսին կհաջողվի տան տեր դառնալ, հայտնի չէ, քանի որ սահմանված գումարով բնակարան ձեռք բերելը գրեթե անհնար է:

Փոխհատուցում ստացած բազմանդամ գերդաստանից առանձնացած 101 ընտանիքներ, որոնք անօթեւանների հերթացուցակում հաշվառված են, կստանան մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցություն:

Բնակարան օտարած կամ այլ համայնքներից եկած ու տնակում հաստատված 1347 ընտանիքներին էլ Կառավարությունը որոշել է սոցիալական բնակարանով ապահովել: Ժամկետները հայտնի չեն:

237 ընտանիքների, որոնք բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր են ստացել եւ օտարել, պետությունը մեկ տարի ժամկետով 60 հազար դրամ կհատկացնի որպես բնակարանի վարձ: Մեկ տարի անց քաղաքացիներն իրենք են լուծելու  կացության հարցերը:

927 ընտանիքների համար պետական աջակցության ոչ մի ծրագիր չկա. պայմանը մեկն է՝ քանդել տնակն ու ազատել համայնքապատկան հողը, այլապես համայնքը հարկադրաբար կանի դա: Սրանք այն ընտանիքներն են, որոնք պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակարան են ստացել, բայց չեն սեփականաշնորհել, որ տնակը չքանդեն: Աջակցություն չստացողների թվում են նաեւ սեփականություն ունեցող, բայց տնակում բնակվողները: Առաջնահերթ ապամոնտաժվում են երկար տարիներ չբնակեցված կամ տեր չունեցող տնակները:

Ախուրյան համայնքի կանաչ գոտու համար նախատեսված հատվածում ուղիղ երկու տասնամյակ Թովմասյանների ընտանիքը տնակ է տեղադրել, քարապատել, բարեկարգել:

Նախկին օդաչու, այժմ ռադիոտեխնիկ Արամ Թովմասյանն ընդունում է, որ պետությունն իրենց պարտք չէ, քանի որ կորցրած սենյակների չափով փոխհատուցում ստացել են: Չորս եղբայր են, ամուսնացել են, գերդաստանը մեծացրել: Եղբայրներով որոշել են, որ հայրական տունը հանձնեն կրտսերին, իրենք առանձնանան:

Երկու եղբայրն արտագաղթել են, Արամը մնացել է Ախուրյանում, տնակ է սարքել, երեք զավակ ունեցել, ավագ որդուն էլ տնակից բանակ ուղարկել: Տարածքը գնելու ցանկություն է հայտնել, բայց տարիների ընթացքում գործարքը ձգձգվել է: Մի օր էլ իմացել է, որ տարածքը գնել կամ սեփականաշնորհել չի թույլատրվում. կանաչ գոտի է:

Aram Tovmasyan familyԱրամը հարկադրված մեկ այլ տարածք է գնել, 2011 թվականին տան հիմք գցել, սկսել կառուցել՝ շարունակելով ապրել կանաչ գոտում շինված տնակում: «Գործերս լավ էին, տունս արագ կառուցում էի, հետո հիվանդացա, գումար չեղավ, տան շինարարությունն էլ կիսատ մնաց,- պատմում է Արամը,- հիմա էլ ծանուցում եմ ստացել, ասում են՝ գալիս ենք տունդ քանդենք»: Արամը մտահոգ է՝ 120 հազար դրամ եկամուտով ինչպես կերակրի ընտանիքին, զուգահեռ էլ կառուցի տունը: Խնդրում է՝ եթե հանում են տարածքից, գոնե ֆինանսապես աջակցեն, կիսակառույցը ավարտին հասցնի:

Aram Tovmasyan homeՀարցին, թե՝ եթե տնակն այնուամենայնիվ քանդեն, ինչ են անելու, տանտիկինը՝ Էլմիրա Մանուկյանը, ասում է՝ կիսակառույցի կողքին մի նոր տնակ կդնեն, որն անհամեմատ ավելի վատը կլինի: «Եթե մեզ հանում եք, որ տնակ չլինի, օգուտը ո՞րն է: Որ ես գնամ այլ տնակում ապրեմ, տնակների հարցը կլուծվի՞: Երկու տեգրս թողեցին գնացին Ռուսաստան, ես չեմ ուզում գնալ, ինչո՞ւ եք ինձ տնից հանում, ստիպում արտագաղթել»,- վրդովված ասում է Էլմիրան:

Տնակներից ազատվելու ծրագիրը կծառայի՞ նպատակին, քաղաքացին տան տե՞ր, թե՞ ավելի վատ ու խարխուլ տնակի տեր կդառնա, պարզ կլինի շուտով:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր
հաջորդը
Մի հանցագործության անատոմիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն