• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

aliq 13:41 | 27.05.2023
aliq 13:41 | 27.05.2023
Henry Kissinger

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում  նշել է, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։ Հենրի Քիսինջերը թեեւ չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն իրադարձությունների շարքը, որոնք հանգեցրին պատերազմին, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, սկսվեցին Ուկրաինային դաշինք ընդունելու հնարավորության մասին ՆԱՏՕ-ի անդամների առաջին քննարկումից հետո։ Քիսինջերն ասել է, որ թեեւ պատերազմն ինքնին շատ անողոք բան է, հարձակումը պետք է հետ մղվի, եւ ինքն աջակցում է ուկրաինական եւ արեւմտյան դիմադրությանը, այդուհանդերձ, ըստ նրա, դրա համար ամբողջ մեղքը չպետք է բարդել միայն Պուտինի վրա:

«Դեռ 2014-ին իմ հոդվածներից մեկում լուրջ կասկածներ էի հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ հրավիրելու ծրագրի վերաբերյալ: Սրանով սկսվեցին մի շարք իրադարձություններ, որոնք ավարտվեցին պատերազմով: Սա չի արդարացնում պատերազմը, բայց ես այն ժամանակ կարծում էի եւ հիմա էլ կարծում եմ, որ անխոհեմ կլինի, եթե Արեւելյան բլոկի բոլոր նախկին երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ՝ հետն էլ Ուկրաինային հրավիրել միանալու ՆԱՏՕ-ին»,- ասել է Քիսինջերը՝ հիշեցնելով, որ այնուհետեւ ինքն առաջարկել է Ուկրաինային օժտել չեզոք կարգավիճակով՝ այն դարձնելով «կամուրջ երկու կողմերի միջեւ»:

Նախկին պետքարտուղարն ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անշուշտ պետք է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք։ «Հիմա, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չեզոք գոտիներ չկան, ավելի ճիշտ կլինի, որ Արեւմուտքն Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ-ի կազմում: Դա երաշխիք կդառնա, որ հակամարտությունները, որոնք կարող են նորից ծագել պատերազմի ավարտից հետո կամ խաղաղության համաձայնագրի արդյունքում, Ռուսաստանի կամ Ուկրաինայի միակողմանի հարձակումներով չեն լուծվի»,- պարզաբանել է Քիսինջերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան. ՀՀ ՊՆ
հաջորդը
Շիրակն առանց տնակների
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ԼՂ-ից 78 հազար 354 անձ է տեղափոխվել Հայաստան

    23:32 | 28.09.2023
  • Գնում ենք ավագանու նոր ընտրությունների. Մարության

    23:08 | 28.09.2023
  • Հայաստան կտեղափոխվեն ավտոբուսներով

    21:36 | 28.09.2023
  • Անկարան կշարունակի աջակցել խաղաղության ջանքերին. Թուրքիայի ԱԱԾ

    21:25 | 28.09.2023
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձե՞ւ կընդունի

    20:58 | 28.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա