• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը եւ Մըքքարթին համաձայնության են հասել եւ կանխել դեֆոլտը

aliq 19:03 | 29.05.2023
aliq 19:03 | 29.05.2023
US flag

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մըքքարթին վերջնական համաձայնության են հասել պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ եւ Ներկայացուցիչների պալատին եւ Սենատին երկկուսակցական համաձայնությունը հաստատելու կոչ են արել:

Ըստ Associated Press գործակալության՝ 99 էջից բաղկացած օրինագծով նախատեսվում է, որ երկրի պետական պարտքի շեմը կբարձրանա մինչեւ 2025 թվականը: Ներկայացուցիչների պալատն օրինագծի շուրջ կքվեարկի մայիսի 31-ին: 2024 ֆինանսական տարում նախատեսվում է պաշտպանական ծախսերի համար հատկացնել 886 միլիարդ դոլար, ինչպես ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահը: Associated Press-ը նշում է նաեւ, որ ըստ Սպիտակ տան գնահատումների՝ տվյալ օրինագծով կառավարության ծախսերը կկրճատվեն առնվազն 1 տրիլիոն դոլարով, սակայն պաշտոնական հաշվարկները դեռ չեն հրապարակվել: Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31,47 տրիլիոն դոլար է: Ըստ մոտավոր գնահատումների՝ 2023 ֆինանսական տարվա վերջին՝ 2024-ի  սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական պարտքը կհասնի 32,69 տրիլիոն դոլարի:

«Ըստ իս՝ սա շատ կարեւոր քայլ է, որն օրակարգից հանում է աղետալի դեֆոլտի վտանգը եւ պաշտպանում է մեր՝ դժվարությամբ ձեռք բերված եւ պատմական տնտեսական վերականգնումը»,- ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ թեեւ կողմերից ոչ մեկը չկարողացավ հասնել իր բոլոր նպատակներին, սակայն համաձայնության հասնելը լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար եւ կանխում է հնարավոր վատագույն ճգնաժամը՝ երկրի պատմության ընթացքում առաջին դեֆոլտը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի՝ ուղիղ չվերթեր դեպի Քուվեյթ
հաջորդը
Թունավորման դեպքերի 90 %-ն արձանագրվել է հանրային սննդի կետերում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն