• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ամփոփվեց գրքի երեւանյան 6-րդ փառատոնը

Անուշ Առաքելյան 15:30 | 30.05.2023
Անուշ Առաքելյան 15:30 | 30.05.2023
Book Fest 2023

Երեք օր Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնից մարդիկ հեռանում էին գրքերով լի տոպրակներով: Գրքի երեւանյան վեցերորդ փառատոնի հավատարիմ այցելու Լիլիկ Ստեփանյանի համար «Բուքֆեստ»-ը մի վայր է, որտեղ կարելի է հանդիպել գրողների, տեսնել հրատարակչատների առաջարկած բազմազանությունը: Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդեսից էր վերադառնում. «Նստելու տեղ չկար, շատ ուրախացնող է: Այսօր ձեռք եմ բերել նաեւ Լուսինե Խառատյանի «Սիրիավեպը», գնեցի «Մաղագաթ»-ի հրատարակած վերջին գիրքը՝ Սեւակի պոեզիայի ընտրանին, նաեւ մանկական շատ գրքեր ձեռք բերեցի, իմ շրջապատի երեխաներին սիրում եմ ուրախացնել լավ գրքերով: Տուն եմ վերադառնում երկու ծանր տոպրակով, հետո ավարս կամաց-կամաց վայելում»:

Book Fest 2023Գրքի շնորհանդեսներ, պանելային զրույցներ, բանավեճեր, հանդիպումներ հայ եւ արտասահմանյան գրողների հետ… շուրջ 25 միջոցառում անցկացվեց, ադ թվում նաեւ գրքի տոնավաճառ: Իսկ շուրջ 50 հրատարակիչ ընթերցողին առաջարկում էր գրքեր ձեռք բերել 20-50 տոկոս զեղչով:

Բուքֆեստի տաղավարները տեղադրված էին թատրոնի երկրորդ հարկում, աստիճաններից ձախ «Անտարես» հրատարակչատան տաղավարն է: Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դժգոհ է, որ խոշոր հրատարակիչները չեն կարողանում պատշաճ ներկայացնել իրենց գրքերը: «Հինգ հրատարակչություններով ամեն տարի դիմում ենք, առաջարկում մեր հաշվին ավելի մեծ ստենդներ դնել, չեն համաձայնում: Սպառողը գալիս տեսնում է մեր տաղավարը, կարծում, որ մենք այսքան փոքրիկ ենք»:

Book Fest 2023«Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այս առումով կարծում է, որ խոշոր հրատարակիչների նկատմամբ պետք է լինի առանձնահատուկ վերաբերմունք: «Անհնար է այս տարածքում ցուցադրել ունեցածդ: Պետք է տարբերակել մեծ ու փոքր հրատարակիչներին, մենք տարեկան տպագրում ենք 150 անուն գիրք, ունենք 800 անուն գիրք: Կեսի կեսն անգամ չենք կարողանում ներկայացնել, իսկ եթե խնդիր է դրվում, որ ամեն տարի պետք է նոր գրքեր ներկայացվեն, այդ դեպքում շատ հրատարակիչներ տարին նույնիսկ մեկ գիրք չեն տպագրում, այդ տեսակի հակասություններ կան»:

Տաղավարի նորույթները ներկայացնելիս Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացնում է մատենաշարարերը: «Նոբելյանից հինգ պակաս» մատենաշարով թարգմանել են Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճար» երկը, ստեղծել «Դետեկտիվ եւ ընկերներ» մատենաշարը, որտեղ տեղ կգտնեն սարսափ, դետեկտիվ ժանրերի գրքեր, կոթողային՝ «Դանթեական» մատենաշարով հրատարակել են ամերիկացի հայտնի գրող Նաթանիել Հոթորնի աղմկահարույց ստեղծագործություններից՝ «Ալ տառը» վեպը:

Արմեն Մարտիրոսյանը, նկատելով ռուսալեզու ընթերցողի թվի աճը, մտահոոգված է, որ մեր լեզուն նոր մարտահրավերների առջեւ կկանգնի: «Սերուցքը, այսինքն՝ 110000 ընթերցող, արդեն իսկ փոփոխություններ են բերել, ընտանիքներով այցելում են գրախանութներ, ինչը մեզ մոտ բացակայում է, հուսով եմ՝ դրական ազդեցությունները շատ կլինեն: Բայց եւ այնպես, երբ հինգ տարի առաջ խոշոր գրավաճառների հետ մոնիթորինգ անցկացրինք, ստացվեց, որ Հայաստանում գիրք գնողների քանակը ընդամենը 2 տոկոս էր, այսինքն՝ մոտ 40000 մարդ, իսկ հիմա երկուսուկես անգամ ավելացել է: Սովետի վերջում հիմնական ընթերցողը ռուսալեզու էր, եւ այս տարիների պայքարի արդյունքում կարողացանք այնպես անել, որ գոնե 40 տոկոս վաճառվող գրքերը լինեն հայերեն: Հիմա այս իմաստով խնդիրները կավելանան»:

«Բուկինիստ» գրախանութի վաճառող խորհրդատու Մարինա Հովհաննիսյանը, թերեւս, հաստատում է Արմեն Հովհաննիսյանի խոսքերը. ռուս գնորդն իր մեծ լուման ներդնում է գրքերի սպառման հարցում:

Մարինա Հովհաննիսյանը սեփական վերլուծությունն է ներկայացնում, ասում է՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արտասահմանյան գրականության նկատմամբ հետաքրքրությունն ավելի է աճել, դրանից առաջ հակառակն էր, ժամանակակից հայ գրողներն առաջատար դիրքերում էին: Չի բացառում, որ միտումները փոխվեն: Հայ ընթերցողի հետաքրքրությունը հիմնականում ծավալվում է մանկական գրքերի շուրջ, պահանջված են նաեւ դետեկտիվ ժանրի գրքերը, հայ հեղինակներից մատնանշում է Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունները: Տիկին Հովհաննիսյանն իրենց տաղավարում առանձնացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած Ագաթա Քրիստիի թարգմանությունները, որոնք արագ են սպառվում:

Book Fest 2023«Ջի Էս Էմ» հրատարակչությունը, որ գրական շուկա է մտել 2013 թվականին, տարեկան լույս է ընծայում 20 անուն գիրք, նաեւ վերահրատարակում արդեն շրջանառվողները, մանկական պատկերազարդ գրքերի լայն տեսականի է առաջարկում: Տնօրեն Սմբատ Գյուրջյանն ասում է՝ այս երեք օրերի ընթացքում շուրջ 60 գիրք են վաճառել, ցուցանիշից դժգոհ չէ, սրտնեղում է միայն տարվա ընթացքում գրքերը իրացնելու մեծ դժվարություններից: Պատճառը գրախանութների պակասն է. «Ժամանակին Երեւանում գործում էր 70 գրախանութ, ընդ որում՝ մասնագիտացված: Հիմա դրանք մատների վրա կարելի է հաշվել, մեր գրքերը դրված են «Բուկինիստ»-ում, «Զանգակ»-ում: Ինքներս փորձում ենք իրացնել մեր ուժերով, Կոմիտասի «Երեւան սիթի»-ում վաճառակետ ունեինք, փակեցինք բարձր վարձավճարի պատճառով: Կարող ենք ավելին հրատարակել, բայց ո՞նց սպառենք: Գիրքը մեր իրականության մեջ չունի իր արժանի տեղը, չկան մատչելի պայմաններով գրախանութներ»: Գյուրջյանի կարծիքով ցանկացած հարթակ, որտեղ կարելի է գիրք սպառել, մեծ աջակցություն է հրատարակչի համար:

Book Fest 2023Արձակի եւ պոեզիայի ժանրերում ստեղծագործող ժամանակակից հայ գրողների գործերին կարելի էր ծանոթանալ «Գրանիշ»-ի տաղավարում: «Գրանիշ»-ի տնօրեն Հասմիկ Հակոբյանի հետ զրույցի բռնված բանաստեղծ Կարեն Անտաշյանը ներկայացրեց հեղինակային «Դզոն» ժողովածուի երկրորդ հրատարակությունը: Նախորդ խմբաքանակը՝ 500 օրինակ, միայն երկու տարում է կարողացել սպառել, նոր խմբաքանակի մասին տվյալներ դեռ չունի:

Book Fest 2023Բանաստեղծը նշում է, որ պոեզիան նահանջ է ապրում, ըստ նրա՝ ամենալավ բանաստեղծական գիրքն այնքան պահանջարկ չունի, որքան միջակ մակարդակի վեպը: Երեւույթը պայմանավորում է մեր ժողովրդի բանաստեղծության ընկալման կանխակալ տրամադրվածության, վերաբերմունքի հետ: «Մերոնք պաթետիկ, վերամբարձ դիրքերից են ընկալում բանաստեղծությունը: Միջժանրային խանդն է ինձ տանջում, բանաստեղծությունը մարգինալ ժանր է դարձել, այստեղ նայում եմ՝ վեպերն են լավ վաճառվում: Վեպ գրելու գայթակղությունը միշտ մեծ է, բայց հավատարիմ եմ իմ ժանրին, չեմ հանձնվում»:

Փառատոնի գրական բանավեճերը՝ գրող-ընթերցող կապի ամրապնդման առումով, լավ հարթակ է համարում Կարեն Անտաշյանը: «Հետաքրքիր քննարկում ունեցանք «Ո՞րն է ժամանակակից պոեզիան» թեմայով: Սրահը լիքն էր, թեմային վերաբերող հարցերը սովորաբար մնում են սոցհարթակներում, երեւի բանավեճային, կոնցեպտուալ գիծը պետք է զարգացնել, որովհետեւ քննադատական կողմը մեզ մոտ կաղում է»:

Փառատոնն այս տարի միացել է պոեզիայի ամենամեծ «Վերսոպոլիս» հարթակին՝ դառնալով նրա հովանավորությամբ իրականացվող նախաձեռնություն: «Վերսոպոլիս»-ը Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հարթակներից է, եւ նպատակն է աջակցել գրականության զարգացմանն ամբողջ Եվրոպայում: Փառատոնը միջազգային ձեւաչափի է անցել Գրքի երեւանյան 5-րդ փառատոնից:

Գրքի երեւանյան փառատոնն ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ, որն, ըստ էության, հեռանկարներ է բացում ստեղծագործողների առաջ: Այս տարի փառատոնն ունեցել է 118 հայտ 4 անվանակարգում՝ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» եւ «Մանկապատանեկան գրականություն»:

«Դրամատուրգիա» անվանակարգում մրցանակ շնորհվեց Սամվել Կոսյանին, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Ալիս Հովհաննիսյանին: Գեւորգ Թումանյանը մրցանակի արժանացավ «Պոեզիա» անվանակարգի համար, իսկ Նորայր Սարգսյանն ու Գեւորգ Տեր-Գաբրիելյանը մրցանակը կիսեցին «Արձակ» անվանակարգի համար: Շնորհվեց հատուկ մրցանակ: Հաղթողները ստացան նաեւ դրամական պարգեւներ:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շաբաթական չորս չվերթ Երեւան-Թեհրան-Երեւան երթուղով
հաջորդը
Զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից եւ թշնամական հռետորաբանությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն