• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան իրավունք ունի ագրեսիայից պաշտպանվելու իր սահմաններից դուրս. Ջեյմս Քլեւերլի

aliq 20:35 | 30.05.2023
aliq 20:35 | 30.05.2023
Ukraine, war

Ըստ բրիտանական Sky News-ի՝ անդրադառնալով Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման թեմային եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան իրավունք ունի հարձակվելու Ռուսաստանի տարածքի վրա, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլին նշել է,  որ ենթադրություններ չի անի հարձակման բնույթի վերաբերյալ, այդուհանդերձ շեշտել է, որ Ուկրաինան օրինական իրավունք ունի պաշտպանելու իրեն եւ հարկ եղած դեպքում ուժ կիրառելու նաեւ իր սահմաններից դուրս՝ խաթարելու համար Ուկրաինայի վրա ուժ կիրառելու Ռուսաստանի ռազմական կարողությունը: Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի սահմաններից դուրս «լեգիտիմ ռազմական թիրախներն» այդ երկրի ինքնապաշտպանության բաղկացուցիչն են:

Ըստ բրիտանական Reuters գործալության՝ անդրադառնալով Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակմանը, Սպիտակ տան ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ը դեռեւս տվյալներ է հավաքում Մոսկվայում երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարվածների վերաբերյալ եւ հավանություն չի տալիս Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Ուկրաինային սարքավորումներ եւ ուսուցում տրամադրելու վրա, որոնք անհրաժեշտ են սեփական ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար: Սպիտակ տունը նաեւ հիշեցրել է, որ մայիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը 17 անգամ հարձակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներն ու ՌԴ ՊՆ-ն հաղորդել էին, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Մոսկվայի ուղղությամբ: Ըստ Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման վայրերի հրապարակված ցանկի՝ դրանցից մեկն, իբր, գնդակոծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի մոտ։ Վերջինս, մեկնաբանելով Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը, հայտարարել է որ Կիեւը փորձում է վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ սադրել Մոսկվային հայելային պատասխան քայլեր ձեռնարկելու:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու սարքերով հարձակումը: «Բոլոր այն մարդիկ, որոնք չգիտես ինչու կարծում են, որ կարող են միակողմանի խաղ խաղալ, 15 ամսից անց էլ դեռ չեն հասկացել, որ 2014 թվականի նման չի լինելու»,- ասել է Պոդոլյակը: Նա ընդգծել է, որ Կիեւը հարձակումների հետ ուղղակի առնչություն չունի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են սահմանազատման, կապուղիների ապաշրջափակման հարցերը
հաջորդը
Ադրբեջանի ռազմական ծախսերը կլինեն 1 միլիարդ 805,9 միլիոն դոլար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն