• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Երբ Էրեբունու հիմնադրման մասին անձամբ Արգիշտի թագավորն է պատմում

Մարիամ Սարգսյան 16:45 | 11.07.2023
Մարիամ Սարգսյան 16:45 | 11.07.2023
Erebuni museum

Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Արգիշտի թագավորն անձամբ կպատմի Էրեբունու հիմնադրման մասին: Արի ու տես՝ ժամանակակից տեխնոլոգիաները պատմության անիվը հակառակ են պտտում: Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանն այժմ իր այցելուներին շուրջ 2800 տարի հետ գնալու եւ Էրեբունու հիմնադրման պատմությունն Արգիշտիից լսելու հնարավորություն է ընձեռում:

Erebuni museumԱրգիշտի թագավորը պատմում է Երեւանի ծննդյան վկայականի ու դրա կարեւորության մասին, այնուհետեւ ուրարտերենով հնչում է վկայականի տեքստը։

Լրացված իրականության (AR-augmented reality) տեխնոլոգիան վերջերս է գործարկվել թանգարանում: Շուրջ երեք հազարամյակ հետ գնալու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել հեռախոսի համապատասխան հավելվածն ու գործարկել այն:

Ամրոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ոգեւորությամբ է պատմում այս նոր ծառայության մասին: «Այն գրավում է մեր թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի այցելուներին: Քառալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն հավելվածը նոր շունչ է տալիս թանգարանին՝ այցելուներին մոտեցնելով պատմությանը»,- ասում է նա։

Նորագույն այս տեխնոլոգիան, սակայն, թանգարանում միակը չէ։ Վիրտուալ իրականության մեկ ակնոց, եւ հայտնվում ես ամրոցում, տեսնում Արգիշտի թագավորի՝ Երեւանի հիմնադրման արձանագրության կերտումը, այնուհետեւ ուղեւորվում ուրարտական տաճար։ «Այցելուն հինգ րոպե տեւողությամբ «շրջագայության» ընթացքում ներկա է լինում ծիսական արարողություններին, տաճարի կառուցմանը, ծանոթանում դրա ինտերիերին, արտաքին հատվածին»,- մանրամասնում է թանգարանի տնօրենը։

Erebuni musemԱյս ծառայությունը եւս քառալեզու է։ Այժմ մեկ ակնոց կա, սակայն նախատեսում են ավելացնել քանակը՝ միաժամանակ մի քանի այցելուի սպասարկելու համար։ «Այս վճարովի ծառայությունը բավականաչափ հավելյալ եկամուտ է բերում թանգարանին՝ նպաստելով նոր ծրագրերի իրագործմանը»,- նշում է մեր զրուցակիցը։

Թանգարանն է գնում այցելուի մոտ

Նախորդ տարի Էրեբունին ամենաշատ այցելուներ հյուրընկալած թանգարանն է եղել Հայաստանում։ Նշանակալի ցուցանիշը Միքայել Բադալյանը պայմանավորում է «թանգարան» հասկացողության նորովի ընկալմամբ։ «Ժամանակները փոխվել են․ այսօրվա թանգարանն այն չէ, որը պատկերացնում էինք 20 տարի առաջ: Այսօր ոչ թե այցելուն պետք է գա մեզ մոտ, այլ մենք պետք է գնանք այցելուի մոտ»,- ասում է Բադալյանը:

Erebuni museum
Erebuni museum

Էրեբունու գործունեությունը ներառում է թանգարանային, գիտական աշխատանք, ցուցանմուշների համալրում, բայց կարեւորում են նաեւ թանգարանի հանրահռչակումը, մարքեթինգային արշավներն ու հատկապես կրթական ծրագրերը։ Էրեբունին ամենաշատ կրթական ծրագրեր իրականացնող թանգարաններից է․ «Արի պեղենք միասին», նետաձգության դասեր, քվեստներ, «Պատանի հնագետի դպրոց» եւ այլ նախաձեռնություններ։

Erebuni museum«Պատանի հնագետի դպրոցը տարածաշրջանում միակն է, որտեղ կան թե՛ տեսական, թե՛ գործնական դասեր։ Դպրոցահասակներին սովորեցնում ենք՝ ինչ է հնագիտությունը, ինչպես է պետք պեղել, ինչպես սեպագիր կարդալ, որն է թաղման ծեսը, ապա գործնական դասեր ենք անում արհեստական ուսումնական պեղավայրում»,- ներկայացնում է Բադալյանը։

Միջազգային հաջող համագործակցություններ

Այս տարին Էրեբունի թանգարանի համար հագեցած է միջազգային համագործակցություններով։ Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ ծավալուն աշխատանքներ են իրագործվում։ Նախատեսվում է տարեվերջին փակել թանգարանի գլխավոր ցուցադրությունը, բաց պահել միայն փոքր հատված։ 2024-ի ապրիլից արդեն թանգարանում կլինի ժամանակակից եւ ինտերակտիվ անկյուններով նոր ցուցադրություն։

Erebuni museumՄիջազգային հաջորդ նշանակալի համագործակցությունն էլ Իտալիայի հետ է։ Մի քանի ամսից Հռոմում երկու լեզվով՝ հայերենով եւ իտալերենով, տպվելու է «Նոյից մինչեւ էրեբունի․ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ուրարտական ժառանգությունը» խորագրով 32-էջանոց բրոշյուր։

Գլխավոր զենքը՝ աշխարհում մրցունակ պատմական ժառանգություն

Միքայել Բադալյանը վստահ է՝ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է սկսել թանգարանի ներսից, աշխատակազմից ։ «Շատ կարեւոր է փոխել թանգարանի աշխատողի մտածելակերպը․ նա պետք է հավատա այն ամենին, ինչ անում է, սիրի դա: Թանգարանը չպետք է լինի աշխատողի վերջին հանգրվանը: Մենք մեծ խնդիր ունենք, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է։ Այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի»,- նշում է նա։

Erebuni museumԶուգահեռ, ըստ թանգարանի տնօրենի, պետք է հաստատուն քայլեր կատարել՝ հանրահռչակելու կառույցն ու պատմությունը։ Սա հաճախ ռիսկային է։ Օրինակ՝ ամրոցում նորաձեւության ցուցադրությունը հակասական կարծիքների տեղիք էր տվել։

«Խնդիրը բազմաշերտ է․ ունենք հայրենակիցներ, որոնք տեղյակ չեն, որ այսօր ամբողջ աշխարհն է հանրահռչակման ուղղությամբ շարժվում։ Պատմական հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումների իրականացումը, չվնասելով կոթողները, նպաստում է այդ կառույցների ճանաչմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,- ասում է թանգարանի տնօրենը՝ նշելով, թե այսօր Հայաստանի գլխավոր զենքերից մեկը մեր ժառանգությունն է, որն իրոք մրցունակ է ամբողջ աշխարհում։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ պետական դրոշին առնչվող պահանջները կխստացվեն, տուգանքները կբարձրանան
հաջորդը
Ուկրաինան շատ մոտ է ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն