• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աչքաչափով զարգացման ծրագիր

Աննման Մինասյան 14:45 | 11.07.2023
Աննման Մինասյան 14:45 | 11.07.2023
Gyumri

2022-2026 թվականների համար Գյումրի համայնքի հնգամյա զարգացման ծրագիր էր մշակվել: Ինչ է արվել մինչ օրս, պահվել է արդյոք հստակ ժամանակացույցը։ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը մշտադիտարկում է անցկացրել, մի շարք թերություններ ջրի երես հանել:

Ըստ դիտարկման տվյալների՝ ծրագիրը կենտրոնացած է միայն մի քանի ոլորտի վրա: Նախատեսված ծախսերի մեծ մասը հիմնականում քաղաքաշինության եւ մշակույթ-սպորտի բաժիներինն են:

Lusia Galoyan«Որ վերանորոգվում են մշակութային կենտրոններ, անցկացվում մեծ միջոցառումներ, միայն գովելի է, բայց դրանք միջոցներ սպառող ծրագրեր են, միայն դրանցով սահմանափակվելը սպասված արդյունքը չի տա»,- ասում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ծրագրի փորձագետ Լուսյա Գալոյանը:

Նա վստահեցնում է, որ զարգացման ծրագրում քիչ են սոցիալական եւ տնտեսական բաժիններին վերաբերող դրույթները, որոնք կապահովեն ներդրումային հոսքեր, տնտեսական աճ, երկարաժամկետ զարգացում:

Համայնքի բյուջեն հիմնականում ձեւավորվում է հարկերից եւ տուրքերից, հետեւաբար քաղաքային իշխանության պարտականությունն է նպաստել ներդրումային միջավայրի ստեղծմանը, ինչի շնորհիվ էլ կմեծանան թե՛ հարկն ու տուրքը, թե՛ բյուջեի հնարավորությունները:

Մշտադիտարկման թիմն արձանագրել է, որ Գյումրի համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի բոլոր հինգ տարիների իրար հաջորդող թիրախային ցուցանիշները, անհասկանալիորեն, հաստատուն թվով են փոխված. օրինակ՝ բոլոր ցուցանիշներին յուրաքանչյուր հաջորդ տարի գումարվել է պայմանական երկու թիվը: Տնտեսագետը դա որակում է որպես աչքաչափով գնահատում:

Մասնագետները կոչ են անում համայնքի կարիքները գնահատելիս հիմնավորելու եւ ամրագրելու՝ արդյոք համայնքը հենց այդ ծրագրի կարիքն ունի: Օրինակ՝ քաղաքի սահմանափակ ռեսուրսներից ծրագրում նախատեսվել է վերակառուցել մի նախակրթարան, որտեղ կհաճախի 75 սան նախկին 65-ի փոխարեն: Ստացվում է՝ ծրագիրն իրականացվում է 10 երեխայի համար:

«Գուցե ասեն, թե երեխան իր տարածքում մանկապարտեզ կունենա, բայց կարելի է, չէ՞, նույն երեխայի տեղափոխման խնդիրը լուծել դեպի մոտակա այլ մանկապարտեզ,- ասում է փորձագետը:- Եթե հարցին նայենք զուտ տնտեսագիտական, այլ ոչ թե հուզական տեսանկյունից, այդ նույն ռեսուրսով կարելի է նույն երեխայի ու նրա ընտանիքի հոգսը թեթեւացնող ավելի առաջնային խնդիր լուծել: Բացի այդ՝ ծայրամասային մանկապարտեզները թերբեռնված են եւ աշխատակիցների ջանքերով համալրվում են հարակից գյուղերի երեխաներով: Այստեղ էլ կողմնակի խնդիր է առաջանում. գյուղի մանկապարտեզն է թերբեռնվում»:

Սոցիալական ծրագրերում եւս բազմաթիվ հարցականներ կան: Նախ՝ որոշակի թվով, գրեթե նույն մարդկանց չնչին գումարներ բաժանելը դեռ սոցիալական ծրագիր չէ: Բացի այդ՝ աջակցության ծրագրում նախանշված է մինչեւ 2026 թվականը ներգրավել 1900 ընտանիքի: Վերլուծողը զարմանում է, թե որտեղից այդ պայմանական թիվը: Համեմատաբար տրամաբանական կլիներ, որ ասեին՝ աջակցելու են անապահով ընտանիքների ինչ-որ մի տոկոսին:

Հետազոտողներն արձանագրում են, որ որպես մշակութային ծրագրի առջեւ դրված խնդիր մշտապես նշվում է զբոսաշրջության զարգացումը: Որպես կատարած աշխատանքի արդյունք զբոսաշրջիկների թվի ավելացումը սեփական ջանքերի հետեւանք համարելը փորձագետը ճիշտ չի համարում, ասում է՝ մեծ մասամբ հանգամանքների բերումով է: «Եթե ՌԴ-ում չլիներ նման իրավիճակ, հաստատ այսքան ռուս մեր քաղաք չէր գա: Բացի հանգամանքն իր կողմը շրջելուց՝ արժի, որ քաղաքային իշխանությունները քայլեր ձեռնարկեն, որ եկողները կա՛մ մնան ու ներդրում կատարեն քաղաքում, կա՛մ գնալուց հետո կրկին ուզենան որպես զբոսաշրջիկ հետ գալ, ուրիշին էլ՝ խորհուրդ տալ»:

Syuzi MekhakyanԳյումրի քաղաքի 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի քաղաքապետի թեկնածու Սյուզի Մեխակյանը մանրամասնորեն ծանոթացել է այն ժամանակվա իր քաղաքական հակառակորդ Հայաստանի Հանրապետական կուսակցությամբ առաջադրված Սամվել Բալասանյանի թիմի 2016-2021 զարգացման ծրագրին: Զարմացել է, երբ կարդացել է նույն թիմի՝ Բալասանյան դաշինքի 2022-2026-ի հնգամյան: «Զարգացման ծրագիրը գրեթե նախորդի կրկնօրինակն է: Սա խիստ մտահոգիչ է. ինչո՞ւ չի փոխվել ծրագիրը…Պատասխանը հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն՝ նախորդը չի կատարվել: Ամեն տարի խոսում, խոսում ու ոչինչ չենք անում,- ասում է Մեխակյանն ու ավելացնում,- ինչ համաչափ զարգացման մասին է խոսքը, երբ կենտրոնը դեռ զարգացած չէ, 50-ամյակի կամուրջը տեսե՞լ եք, դրանից էլ լավ կենտրո՞ն»:

Սյուզի Մեխակյանը հարց է ուղղում քաղաքային իշխանությանը, թե եթե զբոսաշրջությունը գերակա ճյուղ եք դարձրել, արդյունքների չափելիություն կա՞, համապատասխան բաժին կա՞, թե քանիսը եկան-գնացին, որքան ծախսեցին: Նա վստահ է՝ ոլորտը հանգամանքների բերումով, զբոսավարների ջանքերով, երբեմն իներցիայով է առաջ գնում: Իշխանությունից պահանջվում է գոնե ենթակառուցվածքները զարգացնել, բայց դա էլ չկա. նույնիսկ քարտեզներ եւ ուղեցույցներ չկան, պետքարանների բացակայությունն էլ դարի խնդիր է դարձել:

Մնում է հուսալ, որ 2022-2026 թվականների ծրագրին հաջորդող հնգամյան կրկին նույնը չի լինի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն ձգտում է չեղարկելու երկխոսության հարցը. Տաթեւիկ Հայրապետյան
հաջորդը
ՀՀ պետական դրոշին առնչվող պահանջները կխստացվեն, տուգանքները կբարձրանան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն