• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրիում փողոցները քանդում են ու թողնում

Աննման Մինասյան 17:00 | 24.07.2023
Աննման Մինասյան 17:00 | 24.07.2023
Gyumri Haghtanak avenue

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Հաղթանակի պողոտան այս տարվա վաղ գարնանը քանդվել է հիմնովին վերանորոգման նպատակով: Փողոցը վերականգնվելու է Համաշխարհային բանկի միջոցներով:

Սուբվենցիոն ծրագրով 2023 թվականին հիմնանորոգվելու է քաղաքի տարբեր հատվածների 29 փողոց: Շինարարության արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է, որից 55 տոկոսը՝ համայնքի, 45-ն էլ պետության ներդրումն է: Քաղաքում կատարվում են նաեւ փոսալցման աշխատանքներ:

Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանն ասում է՝ բարդություններ առաջանում են հիմնականում կապված ջրամատակարարման, կոյուղատար ցանցի անցկացման հետ, բայց չկա խնդիր, որն իր լուծումը չստանա: Որ քաղաքի փողոցները քանդված են, մարդիկ էլ վրդովված ու անհույս սպասում են վերանորոգմանը, քաղաքապետարանի ներկայացուցիչը բնական է համարում. «Բնակչությանը հորդորում ենք լինել համբերատար, քանդե՛նք, որ սարքե՛նք»: Ջանոյանը վստահեցնում է՝ ժամկետից շեղումներ չկան, մեկ տարի է շինարարության ժամկետը, իսկ դրա ավարտին դեռ շատ ժամանակ կա:

Gyumri Haghtanak avenueԻ հակադրություն Ջանոյանի լավատեսական պնդումներին՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մշտապես դժգոհություն է հայտնում աշխատանքների դանդաղ ընթացքի, դրանով պայմանավորված՝ բնակիչներին պատճառվող անհարմարությունների համար:

KFW բանկի ֆինանսավորմամբ, «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով «Դորոժնիկ» ընկերությունը մշտապես թերանում է աշխատանքների ժամկետների հարցում:

Ընկերության ղեկավարության հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքապետը վրդովմունք էր հայտնել, պահանջել, որ ժամկետներն ավելի հստակեցվեն. «Այսպես հնարավոր չէ, հստակ ասեք, մենք էլ հետո ձեզ հետ խոսելիս ասենք՝ այս ժամկետն էիք նշել։ Չգիտեմ ոնց եք աշխատում, որ ձեր լցրած խրամուղիները շատ արագ նստում են։ Ինչքան հնարավոր է շուտ սկսեք, հակառակ դեպքում չեմ թողնի ուրիշ փողոցների վրա գործ սկսեք»,- ավելացրել է Սամսոնյանը։

Levon BarsrghyanԳյումրու ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը մտաբերում է. 10 տարի է՝ նույն խնդիրն է քաղաքում: «Այն ժամանակ էլ Բալասանյանն էր պարբերաբար հրավիրում ջրմուղի, գազի, էլցանցի, շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին, երկու ամիսը մեկ 2-3 ժամանոց նույնաբովանդակ վեճ էր լինում, եւ վերջ: Արդյունքը ոչ ոք չէր տեսնում»:

Լեւոն Բարսեղյանը անլուծելի թվացող խնդրի լուծման մեթոդներ է առաջարկում: Ըստ նրա, եթե որեւէ անհատ կամ կազմակերպություն մոտենում է համայնքի ղեկավարին՝ թույլտվություն ստանալու, որ քաղաքի որոշակի հատված կտրվի ու որեւէ գիծ անցկացվի, համայնքի ղեկավարը նախ պետք է փորրձագետ հրավիրի, հետաքրքրվի, թե որն է ողջամիտ ժամկետը:

«Օրինակ՝ 1 կմ ճանապարհահատվածի ջրագիծ փոխելու համար 2 շաբաթը բավարար է: Եթե շինարարը չի համաձայնում, պետք է թույլտվություն չտալ, քանի որ այդ ժամկետն օդից վերցված չէ»:

Գալով խնդրի կարգավորման վերջնական փուլին՝ Բարսեղյանը համայնքապետարանին առաջարկում է. «Պայմանագրով նախատեսի՛ր․ եթե շինաշխատանքն արժի x դրամ, այդքան գումար փոխանցի՛ր քաղաքապետարանի հաշվին, եւ ըստ պայմանագրի դա անձեռնմխելի կմնա: Երկու շաբաթից, եթե քանդածդ վերականգնած չեղար, ես այդ գումարով կանեմ քո կիսատ կամ չավարտած գործը: Մեզ երաշխիք է պետք, քանի որ դուք միշտ խաբել եք»,- ասում է Բարսեղյանն ու վստահեցնում, որ այս կոշտ մեթոդը կիրառելու դեպքում ընկերությունը կանի ամեն ինչ, որ պայմանավորվածությունը չխախտի:

Ինչու սայլը տեղից չի շարժվում, եւ տարիներ շարունակ խաբող ու խաբվող կողմերը նույնն են մնում․ Բարսեղյանը կարծում է, որ քաղաքում կա վատ եւ անարդյունավետ կառավարում: Ըստ նրա՝ խնդիրները, որոնք կարելի էր լուծել ավելի արագ, կա՛մ չեն լուծվում, կա՛մ շատ վատ են լուծվում: Ինչ է նշանակում փոսային նորոգումը ամիսներ շարունակ ձգձգել: Նորոգման որակն էլ ոչ մի քննադատության չի դիմանա: Բարսեղյանը վրդովված հարցնում է, թե մասնավոր շինարարին, որը կապալառու է, ով պետք է վերահսկի, ինքն էլ պատասխանում է՝ քաղաքապետարանը… իսկ ինչու չեք վերահսկում… կա՛մ չեք կարողանում, կա՛մ տիրոջ հոգատարություն չկա:

Gyumri Haghtanak avenueՈվ է մեղավոր, ով՝ անմեղ՝ չի հետաքրքրում քաղաքացուն, նա միայն տեսնում է, որ փողոցն անանցանելի է, պատճառված անհարմարությունը՝ անտանելի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը ռուսական բիթքոին է ներմուծում բանկային համակարգ
հաջորդը
Մեկ շաբաթում ջրահեղձության 2 դեպք է գրանցվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն