• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կարկուտը կրկին ծեծած տեղը ծեծեց

Աննման Մինասյան 18:45 | 25.07.2023
Աննման Մինասյան 18:45 | 25.07.2023
rain Shirak marz

Շիրակի մարզի Ղարիբջանյան, Գետք, Ախուրիկ եւ Ազատան բնակավայրերում կրկին կարկտահարություն է եղել: Մեկ ամիս առաջ այս գյուղերում կարկուտը սրբել տարել էր բերքի մեծ մասը: Մինչ վերացանք կատարելով կամ մնացած մշակաբույսը կրկնակի պարարտացնելով հողօգտագործողները փորձել են տարվա բերքը փրկել, վրա է հասել երկրորդ կարկտահարությունը:

Ըստ բնակիչների՝ բացի բերքից վնասվել են նաեւ արեւային ջրատաքացուցիչները, կոտրվել ավտոմեքենաների եւ տների պատուհանների ապակիները: Հեղեղաջրերն էլ գյուղի քար ու ավազով են ողողել նկուղները, փչացրել կուտակած ալյուրն ու անասնակերը:

rain Shirak marzՄինչ Ախուրյան համայնքի վարչական տարածքում արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի արձանագրման, չափերի ճշգրտման եւ գնահատման համար ձեւավորված մշտական հանձնաժողովը կուսումնասիրի եւ կգնահատի վնասի վերջնական չափը, գյուղացիներն իրենց տվյալներն են պնդում. բերքը վնասվել է 30-100 տոկոսով:

Ախուրյանի հակակարկտային կայանի ծառայությունից տեղեկացնում են, որ համայնքում կա 74 հակակարկտային կայան, որոնցից 73-ը ամենօրյա աշխատանքային վիճակի է բերված:

Ըստ կայանի պատասխանատուների՝ հակակարկտայինները կարկտահարված բնակավայրերում պատշաճ կրակել են, բայց 100 տոկոս արդյունք չեն ունեցել, քանի որ ձեւավորված ամպերը եղել են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության:

rain Shirak marzՆշենք, որ կորցրած բերքի փոխհատուցում, որպես այդպիսին, պետությունը չի առաջարկում: Փոխարենը ներդրել է ցանքատարածությունների ապահովագրման համակարգ: Որպեսզի կարկտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության եւ երաշտի ռիսկը կառավարելի լինի, գյուղատնտեսական ու ֆերմերային տնտեսություններին առաջարկվում է 50-60 տոկոսով սուբսիդավորված ապահովագրություն կատարել, բայց օգտվել դրանից չի պարտադրվում:

rain Shirak marzԱպահովագրության վճարը, կախված մշակաբույսի տեսակից, մշակվող հողի եւ սերմացուի որակից, տարբեր է: Օրինակ՝ աշնանացան ցորենի ապահովագրության մեկ հեկտարի արժեքը միջինացված թվով 10 հազար դրամ է: Կախված բերքի կորստի չափից՝ փոխհատուցումը կլինի 300-600 հազար դրամ:

Նշված գյուղերում բնակիչները տեղեկացրին, որ ապահովագրել են հիմնականում ցորենի ցանքատարածությունները, բայց այսօր վնասվել են հիմնականում կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բանջարանաբոստանային այլ մշակաբույսեր, որոնց ապահովագրումը դեռեւս ներդրված չէ հանրապետությունում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է հերոս». Նիկոլ Փաշինյան
հաջորդը
Երկրին մեծ արագությամբ խոշոր աստղակերպ է մոտենում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն