• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱԹՍ-ով հարձակում ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա սիթի» բիզնես կենտրոնի վրա

aliq 09:31 | 01.08.2023
aliq 09:31 | 01.08.2023
Bayraktar TB3

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ օգոստոսի 1-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի «Մոսկվա սիթի» բիզնես կենտրոնի վրա։ «Հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի ուղղությամբ թռչելու փորձի պահին խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկը թռել է «Սիթի»-ի կողմը, նախորդ անգամվա պես: Վնասվել է շենքի ճակատային հատվածը՝ 21-րդ հարկում: Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»,- տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Կադրի» տեղեկություններով՝ հարձակման ենթարկված շենքի աշտարակի 21-րդ հարկում տեղակայված է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Ռուսական լրատվամիջոցները եւ տելեգրամյան ալիքները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երեւում է՝ ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածում բիզնես կենտրոնին։ Հաղորդվում է, որ «Մոսկվա սիթի»-ի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո ծուխ է բարձրացել, շենքում ապակիներ են կոտրվել։ Հայտնել են նաեւ Կուբինկա եւ Օդինցովո ծայրամասային բնակավայրերում լսված պայթյունների ձայների մասին։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է անօդաչու սարքերի հարձակումը։ Նախարարությունը պնդում է, որ ընդհանուր առմամբ եղել է երեք անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Օդինցովո եւ Նարոֆոմինսկ շրջանների տարածքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք, մեկ այլ անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային խափանման միջոցով եւ ընկել Մոսկվայի քաղաքային ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ անօդաչու սարքերի հարձակման պատճառով Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ժամանող ինքնաթիռներն ուղարկվում են Մոսկվայի մյուս օդանավակայաններ։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսեւը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումները կանխելու համար պետք է ստեղծել այսպես կոչված անվտանգության գմբեթ։ Գուսեւը նշել է, որ գմբեթի ստեղծման հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ռազմական նորարարությունների հանրային կենտրոնի ղեկավար Դմիտրի Շուրովի, դրա համադրող Դմիտրի Կուզնեցովի եւ փորձագետների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Մեթյու Միլլեր
հաջորդը
Մեդվեդեւի հռետորաբանությունն «անխոհեմ է եւ անպատասխանատու. ԱՄՆ Պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն