• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը սպասում է Երեւանի պատասխանին, որ վերադառնա․ ՌԴ ԱԳՆ

aliq 13:21 | 02.08.2023
aliq 13:21 | 02.08.2023
ՀԱՊԿ

Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երեւանի պատասխանին։

Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ կազմավորող պետությունները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից եւ բազմիցս վերահաստատել են կոնկրետ լուծումներ գտնելու իրենց պատրաստակամությունը։ «Առաջվա պես ակնկալում ենք Երեւանի կողմից դրական արձագանք եւ պատրաստ ենք վերսկսելու առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաեւ մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ»,- ասել է դիվանագետը։

Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կառուցողական աշխատանքի: Նա նշել է նաեւ, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ, որի միջոցով ցանկացած խնդիր լուծվում է»։

Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երեւանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից: Ընդ որում՝ ՀՀ  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երեւանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում համագործակցությունն այլ երկրների հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սննդակարգ, որը կօգնի առողջ ծերություն ունենալու
հաջորդը
«Մենք Ղարաբաղի հայերի նման փոքրամասնություններ շատ ունենք». Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն