• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զորակոչի խստացումից հետո Ֆինլանդիայի սահմանն ապօրինի հատողների թիվը կաճի

aliq 09:23 | 03.08.2023
aliq 09:23 | 03.08.2023
Զորակոչ Ռուսաստանի Դաշնությունում

Ըստ ֆիննական Yle պարբերականի՝ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունում ակնկալում են, որ Ռուսաստանում զորակոչի մասին օրենսդրության խստացումից հետո Ռուսաստանի Դաշնությունից փախչել ցանկացողների թիվը կավելանա։ Ֆինլանդիայի հարավարեւելյան սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ Յուկի Լուկկարին նշել է, որ ներռուսական գործընթացներն այսպես թե այնպես կանդրադառնան սահմանի անցուդարձի վրա: Սահմանի անօրինական հատման վտանգը եւս կաճի։

Լուկկարին  նշել է, որ սահմանապահները պատրաստվում են սահմանին հնարավոր փոփոխությունների: Սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալը հավելել է, որ Ռուսաստանի սահմանին իր ծառայության ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց միշտ դժվար է եղել կանխատեսել, թե դա ինչպես կանդրադառնա սահմանի վրա։ Այս ամռանը հարավարեւելյան սահմանին գրանցվել է 11 ապօրինի հատում, դրանցից 7-ը Ռուսաստանից Ֆինլանդիա փախչողներ են։

Անցյալ ամիս Ռուսաստանում ընդունվեց օրենք, որով Ռուսաստանում զորակոչային տարիքն այսուհետեւ կլինի 18-30 տարեկանը, միաժամանակ ծանուցում ստացած անձանց արգելվում է լքել երկիրը։ Ֆինլանդիա ռուսների մուտքի սահմանափակումները գործում էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերից՝ ռուսների զորակոչի երկրորդ ալիքի ֆոնին, իսկ հուլիսին Ֆինլանդիայի կառավարությունն էլ ավելի խստացրեց այդ քայլերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամերիկացիներին անհանգստացնում է քաղաքական առաջնորդների տարիքը
հաջորդը
Սյունիքում Եվրոպական առաքելության երկրորդ գրասենյակն է բացվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն