• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղարաբաղում «հետախուզվում» են առաջին անհրաժեշտության ապրանքներ. Ֆեյսբուք

Մհեր Արշակյան 19:17 | 03.08.2023
Մհեր Արշակյան 19:17 | 03.08.2023
դատարկ խանութ Ստեփանակերտում

Ղարաբաղում ավելի ու ավելի անտանելի են դառնում կյանքի պայմանները: Այս օրերին ղարաբաղցի օգտատերերը Ֆեյսբուքում ձեւեր են փնտրում միմյանց օգտակար լինելու: Ուստի խումբ են բացել՝ «Ինձ պետք ա էս հինչ Պենը — Alternative»:

Օգտատեր Տաթեւիկ Խաչատրյանը գրում է. «Բոլոր նրանք, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է այսօր կատարվում Արցախում, կարող են պարզապես մտնել խումբ եւ տեսնել` մարդիկ ինչեր են փնտրում»:

Իսկ մարդիկ փնտրում են, օրինակ, ամոքսիցիլին, թութուն, մանկական շամպուն, մակարոնեղեն, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, աղ: Նշվում է. «Ով շատ ունի՝ արձագանքեք»:

Աղ փնտրողի գրառումը դիտվել է 6584 անգամ, իսկ մակարոնեղեն փնտրողինը՝ 5355 անգամ:

Օգտատերերը սարսափած են: «Խեղճ ժողովուրդ»,- գրում է Սուսաննա Արզումանյանը:

Դիաննա Գաբրիելյանը ցավում է այն ղարաբաղցիների համար, ովքեր Ֆեյսբուքից օգտվելու ձեւը չգիտեն. «Ու էնքան մարդ կա, վեր հայտարարություն տեղադրելի կամ գրառում անելի ձեւ չի գիդում, ու էնքան մարդ կա, վեր ֆբ֊ում չկա, կարիքները բարձրաձայնվում չըն…»:

«Payqarum enq»,- ոչ այնքան միանշանակ գրում է Գուրգեն Աղաջանյանը:

Այս խմբի մասին տեղեկություններ են տարածել նաեւ հայաստանցիները:

Սուսաննա Մարգարյանը մի բան գիտի, որ գրում է. «Երբեք, ոչ մի անգամ չեմ հասկանա նրանց, ովքեր սա կարդում են ու մի քիչ հետո անհոգ ու երջանիկ դեմքով, լիքը սեղանի առաջ նկարվում, գցում ֆբ ու ինստագրամ ու աշխարհով մեկ լինում»:

Բանաստեղծուհի Արեւ Թովմասյանը արցախյան եւ հայաստանյան իրականության թշվառությունն ամփոփում է Հովհաննես Գրիգորյանի մի բանաստեղծությամբ, որտեղ կան այսպիսի տողեր. «Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում, եւ ինչքան թշվառ են ու խեղճ, այնքան ավելի շատ են հայրենիք»:

Իսկ լրագրող Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցության դրամահավաք երեկոյին: Լրագրողը գրում է. «987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 մլն 532 հազար դրամ։ Սա նշանակում է, որ միջինում յուրաքանչյուր մասնակից հանգանակել է 513 հազար դրամ՝ միջին աշխատավաձի ավելի քան կրկնապատիկը։

Իսկ իրականում, իհարկե, ամենայն հավանականությամբ, էս գումարը հավաքվել է մի քանի խոշոր նվիրատուների համապատասխանաբար խոշոր նվիրատվությունների շնորհիվ։ Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ երբեմնի հեղափոխական ուժը սահուն կերպով վեր է ածվել օլիգարխիկ կուսակցության։ Կամ, ինչպես ասում էր օղորմած Վիկտոր Սծեպանովիչը (Վիկտոր Չեռնոմիրդինը՝ ՌԴ վարչապետ, 1993-1998)՝ Что бы мы ни делали — получается КПСС»:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի հայ համայնքի հայտարարությունը «Աթաթուրք» ֆիլմի շուրջ
հաջորդը
Դիմե՞լ դատարան, թե՞ չդիմել…

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն