• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այրված տարածքների 28%-ը բաժին է ընկել բնական անտառներին

aliq 11:07 | 05.08.2023
aliq 11:07 | 05.08.2023
Հրդեհ Հունաստանում

Ըստ Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների եւ հեռահար զոնդավորման ինստիտուտի Beyond օպերատիվ ստորաբաժանման զեկույցի՝  2023 թվականի հուլիսյան հրդեհներից այրվել է ընդհանուր 50 791 հեկտար բուսականություն։ Հրդեհները շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան ցանկացած այլ հրդեհ վերջին 13 տարվա ընթացքում։ 2023 թվականի հուլիսին հրդեհի տարածման մակերեսը եռակի ավելի է, քան 2022 թվականի նույն ամսում, եւ քառակի ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում:

Պարզվել է նաեւ, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է այն շրջաններում, որոնք նախկինում արդեն տուժել են նման աղետներից։ Մասնավորապես՝ Կարֆուում այրված մակերեսի 50%–ն արդեն հրդեհի ճիրաններում էր հայտնվել 2000, 2005, 2007, 2011 եւ 2017 թվականներին։ Կուվարայում (Ատտիկա) հրդեհներ են լինում գրեթե ամեն տարի, ամենախոշոր հրդեհները եղել են 2007, 2009, 2016, 2017, 2020 եւ 2022 թվականներին։ Դա զգալիորեն դժվարացնում է բնական լանդշաֆտի վերականգնումը։

Զեկույցում ասվում է, որ այրված տարածքների 32%-ը բաժին է ընկել կոշտատերեւ բուսականությանը, 28%-ը` բնական անտառներին եւ թփուտներին, 9%-ը` ձիթապտղի այգիներին, 9%-ը` փշատերեւ անտառներին, 7,5%-ը` բնական արոտավայրերին եւ 6%-ը` նոսր բուսականությանը։

Դեռ 2021-ի օգոստոսին «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հայտնել էր, որ Հունաստանում տարածվող անտառային հրդեհները սպառնում են պատմական ու մշակութային հուշարձաններին։ Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում էր Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ առաջնահերթությունը մարդկանց կյանքերը փրկելն է, որից հետո՝ սեփականության, կարեւոր ենթակառույցների պահպանությունը։ Ավելի վաղ նա նշել է, որ Հունաստանը բախվել է 1987-ից ի վեր ամենասաստիկ շոգին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի առանձին շրջաններում մի քանի օր անձրեւ կգա
հաջորդը
Հավաքարարին հեռացրել են աշխատանքից՝ Մեսսիից ինքնագիր վերցնելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն