• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Թարգիր ԼաոՀաղորդումներ

Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9

aliq 20:01 | 05.08.2023
aliq 20:01 | 05.08.2023

«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 23-րդ թողարկման թեման 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը կարծում են, որ ցավալի պարտության տեքստը փրկօղակ է դարձել շատերի համար, ովքեր պատերազմից առաջ սվիններով կընդունեին Հայաստանին պարտադրված նման պայմանները։

ԿԱՐՊԻՍ — Ցավալի պարտությունը, ողբերգական պարտությունը արձանագրող տեքստը հիմա ոնց որ փրկօղակ ա դարձել գրեթե բոլորի համար։ Էն մարդիկ, ովքեր, օրինակ, նոյեմբերի 8-ին ցույց տայիր՝ դանակը կկոխեին փորդ էդ տեքստի համար, հիմա պահանջում են, որպեսզի կյանքի կոչվեն նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Սա յուրօրինակ ճակատագրի հեգնանք ա, Վանոյի ասած, որից պրծում չկա ու նաեւ ծիծաղալու ա ինչ որ առումով։

ԳՈՌ — Մի քիչ կոնցեպտուալ մոտենանք հարցին։ Ի՞նչ ես կարծում՝ էս պատերազմի արդյունքներով կարայի՞նք ավելի լավ, զինադադարի հայտարարություն ստանայինք։ Նույն Նիկոլ Փաշինյանն 44 օրյայի հանձնաժողովի ելույթում ասեց, որ մի քանի տարբերակներ են եղել պատերազմը դադարեցնելու։ Բանակցությունները մի քանի փուլով գնում էին, կհիշես, սկզբում՝ Մոսկվա-Վաշինգտոն ու ասում էր, օրինակ որ հոկտեմբերի 17-ին, էդ բանակցությունների ժամանակ կարելի էր կանգնեցնել, բայց Ալիեւը առաջ էր քաշում՝ Շուշիի հանձնումը ու Մեղրիում ռուսական զորակազմի տեղակայումը։

ԿԱՐՊԻՍ — Բայց մեծ մանիպուլյացիա կա։ Շուշին հանձնելու հարց չի եղել, այլ՝ փախստականների վերադարձի։ Իսկ փախստականներն՝ ադրբեջանցիները, 90 տոկոս բնակչությունը պիտի լինեին Շուշիի։ Էդ չեղա՞վ, որ Շուշին դու վերադարձնում ես։

ԳՈՌ — Դե որ 90 տոկոս գային, հետո հանրաքվե կանեին ու մերը չէր լինի։ Բայց դու ի՞նչ ես կարծում, կարայի՞նք ավելի փափուկ պայմաններով զինադադար ստանայինք։

ԿԱՐՊԻՍ — Լսի, պատերազմի ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանը մի ճիշտ բան արել ա, դա էդ նոյեմբերի հայտարարության տակ ստորագրելն ա։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, բայց արդեն իսկ պատերազմը կանգնեցնելը, նույնիսկ էդ աղետալի պայմաններում, ճիշտ որոշում էր։

Ռուսաստանը տարիներ շարունակ ասում էր՝ հարցը կարգավորեք, չեմ աջակցելու, հարցը կարգավորեք, մի խոչընդոտեք իմ մերձավորարեւելյան քաղաքականությանը։ ԱՄՆ-ում Թրամփն էր, որը առաջնորդվում էր մեկուսացման քաղաքականությամբ, Եվրոպայի եւ Մերձավոր արեւելքի գործերին գրեթե չմիջամտելու քաղաքականություն էր իրականացնում։ Մյուս կողմից համընկավ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Եվ Ալիեւը օգտագործելով էս նպաստավոր պայմանները՝ գնաց պատերազմի, բայց հիմա, արդյոք, ինքը կկարողանա նորից էդ նպաստավոր պայմանները գտնել ու արդյոք իրան պետք ա պատերազմ։

ԳՈՌ — Երբ որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ մենք ցանկացած զիջման կգնանք, մենակ թե պատերազմ չլինի, Ալիեւը նոր պատերազմի կարիք չունի, մանր-մանր վերցնում ա։

ԿԱՐՊԻՍ — Ադրբեջանը շատ խելացի քաղաքականություն ա իրականացնում։ Ի՞նչ ա անում։ Սահմանի երկայնքով կանգնեցրել ա սահմանապահ զորքեր, եւ միջազգային հանրության կողմից բախումները դիտարկվում են որպես սահմանային միջադեպեր։ Բնակավայրեր չի օկուպացնում, այսինքն՝ չի մտնում այնտեղ, որտեղ մարդիկ են ապրում, բայց ուրիշ, շատ ավելի վտանգավոր քաղաքականություն ա իրականացնում, զբաղեցնում ա ռազմավարական ճանապարհներ, բլուրներ, անտառներ, բարձունքներ ու դա կապում դեմարկացիայի, դելիմիտացիայի չգոյության հետ։

ԳՈՌ — Գիտես, չէ՞, պաշտոնական, պաշտոնական խոսույթում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանը կոչում ա՝ պայմանական հայ-ադրբեջանական սահման, հենց էդպես։ Նույն խոսույթում օգտագործում ա նաեւ «ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահներ» ձեւակերպումը՝ անընդհատ հիշեցնելով, որ հինգ տարին հեսա լրանալու ա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի հավաքականը 2025-ին կմեկնի՞ Բաքու
հաջորդը
Հեռուստաեթերում ՀՀ ամբողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ՀՀ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն