• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ջերմուկը սեպտեմբերյան ագրեսիայից շուրջ մեկ տարի անց «շնչում է»

Մարիամ Սարգսյան 18:00 | 07.08.2023
Մարիամ Սարգսյան 18:00 | 07.08.2023
Ջերմուկ

Դատարկված փողոցներ, կրակոցների ձայներ ու, միաժամանակ, անսովոր լռություն․ այսպիսին էր Հայաստանի առողջարանային ամենահայտնի քաղաքը՝ Ջերմուկը, շուրջ մեկ տարի առաջ՝ 2022-ի սեպտեմբերի երկրորդ կեսին։

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով ամբողջությամբ դադարել էր քաղաքի զբոսաշրջային կյանքը։ Մեկ տարի անց Ջերմուկի զբոսաշրջային ներուժը թեեւ բավականաչափ վերականգնվել է, սակայն որոշ խնդիրներ շարունակում են արդիական մնալ։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո այցելուների թիվը բավականաչափ նվազել է։ Այժմ էլ հյուրերի պակաս չկա, բայց նույն եռուզեռը չէ։

«Թվային տվյալներ այս պահին չկան, բայց մոտավոր հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի այցելուների թվի նվազում է գրանցվել։ Որպեսզի լավ պատկերացնեք՝ Ջերմուկում մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան օգոստոսին ոչ մի հյուրանոց, հյուրատուն կամ առողջարան ազատ համարներ չի ունեցել։ Զբոսաշրջիկերին վարձակալությամբ են տրվել նաեւ բազմաթիվ բնակարաններ»,- Ջերմուկի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են «Ալիք Մեդիա»-ին։

ՋերմուկՀամայնքապետարանի աշխատակիցը նշում է, որ մարզի ու քաղաքի սահմանային իրավիճակի եւ անվտանգային խնդիրների վրա որոշակի բացասական ազդեցություն թողնում է նաեւ ապատեղեկատվության տարածումը։

Սրա հետեւանքով մարդիկ տարակուսում են՝ արդյո՞ք կարելի է այցելել Ջերմուկ, թե՞ վտանգավոր է։ Համայնքապետարանն ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է տրամադրում քաղաքի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ այնտեղ ակտիվորեն անցկացվում են միջոցառումներ եւ փառատոներ։ Քաղաքը «շնչում է»։

Տեղեկատվական արշավների հարցում ամենաակատիվը Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն է։ Այն իր երկու նորաստեղծ նախաձեռնություններով՝ «Արի՛ Ջերմուկ» եւ «Բացահայտի՛ր Ջերմուկը» մարքեթինգային արշավներով, աշխարհին պատմում է հայաստանյան առողջարանային քաղաքի մասին։ Հարթակներից առաջինը՝ տեղական, երկրորդը օտարալեզու լսարանի համար է։ Թիմում աշխատում են գովազդի, օտար լեզուների մասնագետներ, լուսանկարիչներ։

Ջերմուկ«Պատմում ենք մեր քաղաքի մասին, ներկայացնում դրա գրավչությունը, տեսարժան վայրերը։ Համագործակցելով տեղի բիզնեսների հետ՝ հյուրերին հասանելի տեղեկություններ ենք տրամադրում, թե ինչ է առաջարկում քաղաքը, ինչից ու ինչպես կարող են օգտվել»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նարեկ Միրզոյանը՝ ընդգծելով, որ նշված հարթակները ամենահայտնին ու այցելվողն են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրի հյուրերի շրջանում։

Ջերմուկի բոլոր բնակիչներն այս կամ այն կերպ առնչություն ունեն զբոսաշրջությանը։ Նրանց մի մասն աշխատում է քաղաքի հյուրանոցներում ու առողջարաններում, շատերը մատակարարում են այդ կառույցների սնունդն ու մյուս անհրաժեշտ պարագաները, բազմաթիվ ջերմուկցիներ էլ տեսարժան վայրերին հարակից փոքրիկ շուկաներում վաճառում են տարբեր խոտաբույսեր կամ հուշանվերներ։

Վերականգնման փուլը դժվար է հատկապես փոքր բիզնեսի համար, որոնք ավելի քիչ ծառայություններ են մատուցում։

Նարեկ Միրզոյան«Ավելի հեշտ է առողջարանային համալիրների համար, որոնք առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ՝ երեքանգամյա սնունդ, բուժումներ, լողավազաններ։ Իսկ միայն գիշերակաց եւ նախաճաշ առաջարկող հյուրանոցների ու հյուրատների համար առավել բարդ է աշխատելը»,- նշում է Նարեկ Միրզոյանը։

Քաղաքի զբոսաշրջային ներուժի վերականգնման համար պետական փոխհատուցումներ են եղել։ Համայնքապետարանից հայտնում են, որ Կառավարության կողմից միանվագ աջակցություն է տրամադրվել Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներին՝ 2022 թվականների սեպտեմբեր-դեկտեմբերի էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Նաեւ Վայոց ձորի մարզպետարանի եւ Ջերմուկի համայնքապետարանի համատեղ հանձնաժողովը գնահատել է ագրեսիայից տուժած անհատ տնտեսվարողների վնասները, ինչին հաջորդել է վնասի փոխհատուցումը։

Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները եւս տարբեր արշավներ են իրականացնում։ Գործում են բազմաթիվ զեղչեր ու ակցիաներ։

«Հյուրանոցները ձեւավորել են առավել ճկուն գնային համակարգ։ Սովորաբար ամռան սեզոնին զեղչեր չեն արվում, բայց տնտեսվարողներից մի քանիսն այս պահին ունեն զեղչված փաթեթներ»,- հայտնում են համայնքապետարանից։

Քաղաքի զբոսաշրջային գրավչության համար էական նշանակություն ունի ճոպանուղին, որի համար բազմաթիվ հյուրեր էին այցելում Ջերմուկ։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ վնասվել է նաեւ ճոպանը։ Այժմ վերականգնման աշխատանքներ են կատարվում։

Ջերմուկ«Ճոպանի վերականգնման տեխնիկական խնդիրները՝ պատվիրելը, տեղափոխելն ու տեղադրելը, ժամանակատար են։ Ակնկալվում է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել վերանորոգումը՝ ձմեռային զբոսաշրջային սեզոնին պատրաստ լինելու համար»,- տեղեկացնում են «Ալիք Մեդիա»-ին։

Ջերմուկցիները վստահ են՝ համակարգված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ շուտով քաղաքն ամբողջությամբ կվերադառնա իր զբոսաշրջային նախկին եռուզեռին։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հայֆիլմի» վաճառքից պետությանը պատճառվել է 10 միլիոն դոլարի վնաս
հաջորդը
Ոսկու արժութային պաշարներով հարուստ երկրների թոփ հիսնյակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն