• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Հայֆիլմի» վաճառքից պետությանը պատճառվել է 10 միլիոն դոլարի վնաս

aliq 17:41 | 07.08.2023
aliq 17:41 | 07.08.2023
Հայֆիլմի լոգոն

ՀՀ դատախազությունից հայտնել են, որ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի արդյունքում պետությանը պատճառվել է 10 միլիոն դոլարի վնաս։ Նշվում է, որ կառավարության 2005-ի ապրիլի 21-ի որոշմամբ՝ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Հայֆիլմ» կինոստուդիային ամրացված գույքը 350 միլիոն դրամով մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ի եւ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջեւ 2005-ի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով ՓԲ ընկերությանն են օտարվել Երեւան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները եւ կինոբեմադրական միջոցները: Ըստ պայմանագրի՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005-ի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008-ի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:

Ներկայացվել է պատշաճ հիմնավորումներ չունեցող հաշվետվություն

Պայմանագրով նախատեսվել է 30 միլիարդ դրամի ներդրում, որից առնվազն 10 միլիարդ դրամը պարտավորվել է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիան 10 տարվա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014-ի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015-ի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաեւ, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 միլիոն դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։ 2006-2009 թվականների ընթացքում «Հայֆիլմ» կինոստուդիան կատարել է 748 միլիոն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է պատշաճ հիմնավորումներ չունեցող հաշվետվություն: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:

Հափշտակել են 2, 658 միլիոն դրամի բեմական իրեր եւ տեխնիկական միջոցներ

Նշվում է, որ արդյունքում կառավարության 2015-ի օգոստոսի 31-ին լուծվել է կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը, պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ  «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2005-2016 թվականներին անհայտ անձինք հափշտակել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող 2 միլիոն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր եւ տեխնիկական միջոցներ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ նախագահի թեկնածուն անսպասելի հայտարարություն է արել
հաջորդը
Ջերմուկը սեպտեմբերյան ագրեսիայից շուրջ մեկ տարի անց «շնչում է»
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ստեփանակերտում արդեն հեռարձակվում է ադրբեջանական հեռուստատեսությունը

    13:43 | 02.10.2023
  • Ռուբեն Վարդանյանի զավակները դիմել են աշխարհի առաջնորդներին

    13:38 | 02.10.2023
  • Գերմանացի նախկին նախարարն առաջարկել է Բաքվի նկատմամբ կոշտ...

    13:20 | 02.10.2023
  • Երեք նախագահների ՀՀ-ում լինելու լուրը հերքվել է

    13:11 | 02.10.2023
  • Ադրբեջանն արտոնյալ պայմաններով հիփոթե՞ք է տրամադրում ԼՂ-ում

    12:58 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 4

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա