• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղուրանի այրմանը ԵՄ-ի չարձագանքելը զայրացրել է Մադուրոյին

aliq 11:58 | 07.08.2023
aliq 11:58 | 07.08.2023
Մադուրո

Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն քննադատել է Եվրամիության առաջնորդներին Շվեդիայում եւ Դանիայում Ղուրանի այրմանը չարձագանքելու համար։ Ըստ Մադուրոյի՝ նրանք, ովքեր անտեսում են այդ գործողությունները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Ղուրանն այրողներին: «Ի՞նչ կզգայինք մենք՝ որպես քրիստոնյաներ, եթե Աստվածաշունչն ինչ-որ երկրում այրեին: Դա մեզ համար խոր վրդովմունքի առիթ կդառնար»,- Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրուցում ընդգծել է Մադուրոն։

Վենեսուելայի առաջնորդը խստորեն դատապարտել է մահմեդականների նկատմամբ խտրականությունը Եվրոպայում եւ նման հանցագործություններ կատարող «ծայրահեղ աջ ու ռասիստական ​​խմբերի» գործողությունները։

Հիշեցնենք, որ «Դանիական հայրենասերներ» արմատական ​​խմբավորումը Ղուրանն այրել էր Կոպենհագենում, Եգիպտոսում եւ Պակիստանում Թուրքիայի դեսպանատների առջեւ։ Բացի այդ՝ Ղուրանը երեք անգամ այրել են Իրաքի դիվանագիտական ​​ներկայացուցչության առջեւ։

Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է դիտարկել Ղուրանի այրման եւ նման այլ միջոցառումների վրա սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Այսուհանդերձ, Դանիայի իշխանությունները հավելել են, որ հնարավոր սահմանափակումները պետք է կիրառվեն «սահմանադրորեն պաշտպանված խոսքի ազատության» շրջանակում։

Հուլիսի 1-ին ԵՄ–ում դատապարտել էին Ստոկհոլմում Ղուրան այրելու ակցիան եւ հորդորել են կանխել իրավիճակի սրացումը։ Նշվում է, որ նման գործողությունները տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է հանդես գալ դավանանքի եւ արտահայտվելու ազատության օգտին։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Ղուրանի այրումը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ սադրիչ եւ չմտածված գործողություն է համարել։ Ըստ Քանաանիի՝ «սրբությունների պղծման կրկնությունը, հատկապես իսլամադավան համայնքի՝ ումմայի համար սուրբ օրերին, ինչպես նաեւ միլիոնավոր մուսուլմանների այցը ուխտագնացության՝ հաջի, սադրիչ, չմտածված եւ անընդունելի արարք է»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում եւ 5 մարզում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
հաջորդը
Երեւանում սպասվում է 42 աստիճան տաքություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն