• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները սկսում են տարբերվել

aliq 14:37 | 10.08.2023
aliq 14:37 | 10.08.2023
Լավրովի եւ Վան Իի հեռախոսազրույցը

Ըստ BBC գործակալության՝ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի բանակցությունների արդյունքները ցույց են տալիս, որ հետզհետե ավելի ու ավելի են հեռանում Պեկինի եւ Մոսկվայի տեսակետներն այն հարցում, թե ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

Երկու նախարարների հեռախոսազրույցը եղել է օգոստոսի 9-ին՝ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէր, իսկ Չինաստանի ներկայացուցչի ժամանումը, ընդհակառակը, ողջունվեց եւ համարվեց բեկումնային։ ISW-ն նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ի զեկույցներում Լավրովի եւ Վան Յիի զրույցը տարբեր կերպ է ներկայացվել:

Ռուսական ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները «քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգը, ինչպես նաեւ  տարածաշրջանային մի շարք թեմաներ, դրանց թվում՝ ուկրաինական ճգնաժամը»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կողմերը «կարծիքներ են փոխանակել» պատերազմի վերաբերյալ։

«Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը կպահպանի անկախ եւ անկողմնակալ դիրքորոշում ուկրաինական հարցում, կշարունակի արտահայտել օբյեկտիվ եւ ռացիոնալ կարծիք, ակտիվորեն խթանել խաղաղ բանակցությունները եւ քաղաքական լուծում փնտրել ցանկացած միջազգային իրադարձության ժամանակ»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բանակցությունների արդյունքների նկարագրության նման անհամապատասխանությունները կարող են վկայել այն մասին, որ Կրեմլը դժգոհ է Չինաստանի ջանքերից՝ իր խաղաղության ծրագիրը միջազգային հարթակներում առաջ մղելու համար։ Դա համահունչ է ISW-ի նախկին գնահատականներին, ըստ որոնց՝ Չինաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ «անսահմանափակ գործընկերությամբ», ինչպես ցանկանում է Մոսկվան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արդյո՞ք արվում է անհրաժեշտը կլիմայի փոփոխության դեմ պայքարում
հաջորդը
Հիլարի Քլինթոնը շոգ եղանակի համար մեղադրում է հանրապետականներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն