• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարգե՛լ, ո՛չ թե ճանաչել տարածքային ամբողջականությունը․ Օսկանյանի կոչը Փաշինյանին

aliq 11:58 | 11.08.2023
aliq 11:58 | 11.08.2023
Վարդան Օսկանյան

«Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի մեր հայրենակիցների սովամահության եզրին լինելու հանգամանքը մեծ մասամբ պայմանավորված են Պրահայի հայտարարությամբ»: Նման արձանագրում է արել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հավելել, որ այդ հայտարարությունը «մեծ ավերներ է գործում»։  «Փաշինյանը մեծ սխալ է արել, պետք է նա ընդունի եւ ուղղի դա»,- ընդգծել է Օսկանյանը։

2022-ի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպմանը մասնակցել էին նաեւ Ֆրանսիայի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը։ Փաշինյան-Ալիեւ-Մակրոն-Միշել բանակցություններն ամփոփող հայտարարություն էր հրապարակվել։ Այնտեղ շեշտվում էր, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Հետագայում Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 քառ․ կմ տարածքով, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։

Փաշինյանն ունի Պրահայի հայտարարությունից հետ կանգնելու հնարավորություն

«Հենց ելնելով այսօրվա իրավիճակից՝ ինքը կարող է հստակ ասել, որ ես ինչ-որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է, ես հետ եմ կանգնում այդ հայտարարությունից, եւ այսօր ես դրա իրավունքն ունեմ»,- Jam news-ին տված հարցազրույցում նկատել է Օսկանյանը։ Նախկին պաշտոնյան տեսնում է միջազգային օրենքի շրջանակում Պրահայի հայտարարությունից հետ կանգնելու հնարավորություն։ Ասում է՝ Հայաստանի իշխանությունները կարող են դա անել «առանց պատերազմ հրահրելու»։ Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակն է մեծացնում պատերազմի հավանականությունը։

Եթե Հայաստանը փոխի դիրքորոշումը, միջազգային հանրության վերաբերմունքն էլ կփոխվի

Նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ Պրահայի հայտարարությունը լուրջ խոչընդոտ է դարձել, ոչ ոք ոչինչ չի կարողանում անել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Ըստ նրա՝ այդ մասին «կուլիսային հանդիպումների ժամանակ» խոսում են Արեւմուտքում, բացահայտ հայտարարում են Ռուսաստանում․ «Նրանք ասացին՝ Փաշինյանի պրահյան հայտարարությունը, դրա տակ իր ստորագրությունը էապես փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության ողջ էությունը, եւ այսօր Ռուսաստանը ոչ մի բան չի կարող անել»։

Օսկանյանը փակագծեր չի բացել,  բայց վստահեցրել է՝ արտերկրում շատ մարդիկ լուրջ աշխատանք են տանում բանակցային բովանդակությունը փոխելու ուղղությամբ, սակայն «բախվում են նույն պատին»։ «Նրանց պատասխանում են, որ Հայաստանի իշխանությունը այլ մոտեցում ունի, հենց Հայաստանի իշխանությունն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, հետեւաբար իրենք ոչինչ անել չեն կարող»,- պատմել է նա։ Վստահ է՝ եթե Հայաստանը փոխի դիրքորոշումը, միջազգային հանրությունն էլ «կտրուկ, էապես» կփոխի իր վերաբերմունքը։ Ասում է՝ այդ դեպքում  Արեւմուտքը, Ռուսաստանը ինչ-որ բան կկարողանան անել ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Արցախի շրջափակման հարցով։

Դիվանագետն անդրադարձել է նաեւ տարածքային ամբողջականության հարգման եւ ճանաչման միջեւ տարբերությանը։ Ընդգծել է՝ այլ երկրի տարածքային ամբողջականությունը հարգելն արդեն նշանակում է տարածքային հավակնություններ չունենալ, իսկ «ճանաչումն այլ խնդիր է»։ «Այսօր շատ երկրներ բարեկամական հարաբերություններ ունեն, թերեւս սահմանագծումը չեն ավարտել, մինչեւ դրա ավարտը նրանք չեն կարող իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց տարածքային ամբողջականությունը հարգում են»,- պարզաբանել է նա։

Խաղաղության պայմանագիր ստորագրելը հեշտ չի լինելու

Արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարի դիտարկմամբ՝ Փաշինյանն Ադրբեջանին բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվում. «Կարծում եմ՝ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետեւ դրա բովանդակությունը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ»։ Գործընթացն, ըստ նրա, կարող է ձգձգվել։ Հենց այդտեղ էլ Օսկանյանը ռիսկեր է տեսնում։ «Միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել, որովհետեւ անընդհատ դու քո հակառակորդին խոստացել ես մի բան, որը չես անում»,- շեշտել է նա։ Հերթական անգամ առաջարկել է փոխել բանակցությունների նարատիվն ու զգուշացրել դրա՝ «լուրջ վտանգ» պարունակելու մասին։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զինվոր է մահացել
հաջորդը
Եվրոպան մեզ հարեւան կդառնա, եթե Թուրքիան չլինի Ռուսաստանի բարեկամը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն