• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

153 պետություն պարտավորվել է կանխել ցեղասպանությունը․ Օկամպո

aliq 14:28 | 14.08.2023
aliq 14:28 | 14.08.2023
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպո

«Լեռնային Ղարաբաղում արդեն  ցեղասպանություն է ընթանում, ինչը համապատասխանում է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի «ցեղասպանություն» հասկացության սահմանմանը»,- կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ թվիթերյան իր գրառման մեջ շեշտել է  Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա հավելել է, որ հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Նոր գրառման մեջ ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը եւ պատժել այն: Այդ երկրների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:

Օկամպոն փաստել է նաեւ, որ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան մանրամասնորեն սահմանում է ցեղասպանության հանցագործությունը, ներառյալ որպես «որեւէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»: Այսպիսով՝ նա պարզաբանել է, որ ցեղասպանություն կարելի է համարել ոչ միայն մարդկանց զանգվածային ոչնչացումը, այլեւ նրանց զանգվածային մահվան համար պայմանների ստեղծումը։ Նման պայմաններ, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, արդեն ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար` սննդամթերք, դեղորայք եւ այլ կենսական անհրաժեշտություն ունեցող պաշարներ մատակարարելու միակ ազատ միջանցքի լիակատար շրջափակման հետեւանքով:

Ըստ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի՝ դեռ հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձեւերը, ինչպիսիք են զանգվածային սպանությունները կամ մարմնական եւ հոգեկան խեղումները: Ավելի վաղ ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն հրապարակել էր իր եզրակացությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը որակելով որպես Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն, իսկ սովը՝ ԼՂ հայերին բնաջնջելու միտված Բաքվի անտեսանելի զենք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանի սուպերմարկետում ժամկետանց մթերք է հայտնաբերվել
հաջորդը
Ոչ թե ջրային ռեսուրսի, այլ ջրի կառավարման ճգնաժամ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն