• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները սարսափած են

aliq 12:18 | 16.08.2023
aliq 12:18 | 16.08.2023
Շենք Վարդաշեն թաղամասում, Երեւան

Մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68/ա շենքերի բնակիչները հիշում են՝ որոշումը խիստ հուսադրող էր, երկար տարիներ անց հասել էին բաղձալի երազանքին՝ շենքերը ներառվել էին քանդման ենթակա վթարայնության 4-րդ կարգի շարքում, ինչը ենթադրում էր, որ իրենց սեղմ ժամկետներում կվերաբնակեցնեն։

Երկու տարի անց տարհանման, առավել եւս վերաբնակեցման մասին ակնարկ անգամ, ըստ բնակիչների, չի եղել։ Նրանք ահազանգում են, որ շենքերի վիճակն օր օրի վատթարանում է, ամեն նոր ցնցման հետ վախն ու սարսափն ահագնանում են, բայց քաղաքապետարանից որեւէ լուր չկա։ «Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացությունը բավարար պայման չէ՞ որոշմանն ընթացք տալու համար»,- տարակուսում են մարդիկ։ Սեյսմիկ ծառայության եզրակացության մեջ նշված է, որ շենքի բնակիչներին պետք է շտապ տարհանել:

Շենք Վարդաշեն թաղամասում, ԵրեւանԲնակիչները  սպասում են, որ քաղաքապետարանից գոնե մեկ անգամ կայցելեն, կտեսնեն իրենց վիճակը, հուսադրող մի բան կասեն, որ իմանան՝ գործին ընթացք է տրվել։ Պատմում են, որ բազմաթիվ անպատասխան դիմում-խնդրանքների, քաղաքապետարանի առջեւ ցույցերի ու բողոքների հաշիվն արդեն կորցրել են։ «Ինչ խոսք, խոստումներն էլ քիչ չեն, բայց որ գոնե մի օր գան ու իրենցով հետաքրքրվեն, չեն հիշում նման դեպք»,- ասում են բնակիչները։

«Ուզում եմ հետագա մեր տեսլականի մասին խոսել վթարային շենքերի հետ կապված ․․․․ երաշխավորում ենք, որ բնակիչները պետք է ստանան բնակարաններ վերջիվերջո»,- սա օգոստոսի 14-ի ավագանու գործակարգավարական նիստին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքն է, որում Վարդաշենի հանրակացարանային շենքերի բնակիչները իրատեսական խոստման նշույլ անգամ չեն տեսնում, ինչն էլ կրկին վրդովել եւ հուսահատեցրել է նրանց։

Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների ահազանգին «Ալիք Մեդիան» առաջիկա օրերին ավելի հանգամանորեն կանդրադառնա։

 

Ազնիվ Նասլյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը կչեղարկի՞ վիզաները ռուսաստանցիների համար
հաջորդը
WhatsApp-ում նոր փոփոխություն կլինի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն