• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան օտար նավահանգստում ռազմաբազա կտեղակայի

aliq 16:43 | 17.08.2023
aliq 16:43 | 17.08.2023
Turkey

Թուրքական TGRT հեռուստաալիքը հղում անելով լիբիական լրատվամիջոցներին, մասնավորապես, Libya Review-ն, հաղորդել է, որ Թուրքիան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արեւմուտքում գտնվող «Ալ Հումս» նավահանգիստը, որտեղ ռազմաբազա՝ մարտական անօդաչուներ եւ ՀՕՊ համակարգեր է տեղակայելու։ Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ այդ քայլը կօգնի ամրապնդելու Թուրքիայի ինքնիշխանությունը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ուժեղացնելու վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ եւ ապահովելու առեւտրային նավերի անվտանգությունը։

2019-ի նոյեմբերին Լիբիայի ազգային միասնության կառավարությունն ու Թուրքիայի իշխանությունները երկու երկրների միջեւ ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել։ 2022-ի հոկտեմբերի 3-ին Ազգային միասնության կառավարությունը Թուրքիայի հետ նավթագազային հատվածում փոխըմբռնման մասին երկու նոր հուշագիր ստորագրեց։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է համատեղ երկրախուզական աշխատանքներին։ Լիբիայի ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ղեկավար Ակիլա Սալեհը նույն օրը անվավեր ճանաչեց ստորագրած փաստաթղթերը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղերձ հղեց` խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության եւ Անկարայի միջեւ փոխըմբռնման այդ հուշագրերը։ Եգիպտոսն ու Հունաստանը հանդես եկան համաձայնագրի դեմ։

Ներկայում Լիբիայում փաստացի նախարարների երկու կաբինետ գոյություն ունի` երկրի արեւելքում Ֆատհա Բաշագայի գլխավորությամբ, որին աջակցում է խորհրդարանը, եւ Ազգային միասնության կառավարությունը` Տրիպոլիում նստավայրով։ Նախորդ տարվա հունիսի 22-ին ավարտվեց ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն անցումային շրջանի ժամկետը, որի ավարտին Լիբիայում պետք է ընտրված նախագահ եւ խորհրդարան հայտնվեր։ Սակայն 2021 թվականի դեկտեմբերին նախանշված ընտրությունները չեղարկվեցին, եւ մինչ օրս դրանց անցկացման ամսաթիվը հայտնի չէ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերեվարված պահեստազորայինի համար հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ
հաջորդը
Մեծ Եվրոպան՝ փոքր Հովիտում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն