• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Զզվել ենք այս ամենից». Գյումրու քաղաքապետը ձգձգվող ճանապարհաշինության մասին

aliq 14:31 | 18.08.2023
aliq 14:31 | 18.08.2023
ավտոճանապարհի շինարարություն Գյումրիում

«Ալիք Մեդիան» անդրադարձել էր Գյումրու քանդած փողոցներին եւ շինարարության անվերջ ձգձգումներին:

KFW բանկի ֆինանսավորմամբ, «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով «Դորոժնիկ» ընկերությունը մշտապես թերանում է աշխատանքների ժամկետների հարցում՝ խոչընդոտելով ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:

Գյումրու Անի թաղամասի 3-րդ եւ 11-րդ փողոցների երթեւեկելի մասի ասֆալտապատմանը նույնպես բնակիչները տարիներով սպասում են:

Աշխատանքների ձգձգման, թերությունների վերացման, անցկացված ջրամատակարարման նոր ցանցի եւ դրա փորձարկման ու հարակից այլ հարցեր տեղում ուսումնասիրել ու քննարկել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ճանապարհաշինարարը եւ  «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչները:

Անավարտ մնացած աշխատանքների մասով համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ ու պահանջել դրանք իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում. «Այսպես էլ հնարավոր չէ, արդեն երրորդ տարին է՝ չենք կարողանում փողոցների ասֆալտապատումը ավարտին հասցնել: Ի՞նչ աշխատանք է մնացել, արագ արեք վերջացրե՛ք, որ կարողանանք ասֆալտապատումը սկսել, քանի եղանակները թույլ են տալիս: «Դորոժնիկը» այստեղ է, շինարարն այստեղ է, կիսատ մնացած ի՞նչ գործ կա՝ դիտահորեր, հարթեցումներ, ավարտե՛ք, խճապատե՛ք, փողոցները պատրաստե՛ք ասֆալտապատման: Հստակ ժամկետ նշե՛ք, մենք էլ, բնակիչներն էլ հոգնել, զզվել ենք այս ամենից»,- զայրացել է Գյումրու քաղաքապետը:

Գյումրիի քաղաքապետարանից ավտոճանապարհի շինարարությունում«Դորոժնիկ» ընկերության պատասխանատուն ընդգծել է, որ 3-րդ եւ 11-րդ փողոցների մասով իրենք գրեթե ավարտել են աշխատանքներն ու փորձարկումները, իսկ շինարարը խոստացել է փողոցներում առկա հիմնային որոշակի աշխատանքները կատարել հնարավորինս սեղմ ժամկետում: Խոստացել են փողոցները նախապատրաստել ասֆալտապատման եւ մինչեւ սեպտեմբերի 10-15-ը ավարտել նշված երկու փողոցների երթեւեկելի մասի ասֆալտապատումը:

Հավատա՞լ անվերջ խնդիրներ ստեղծող կազմակերպությանը, թե՞ ոչ: Բնակիչները երեք տարի սպասել են, մեկ ամիս էլ կսպասեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցի առաջին 23 ընտանիքները մեկնել են Ֆիզուլի
հաջորդը
Հրուշակեղենի նոր գործարան է կառուցվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն