• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինչու են Կիպրոսի թուրքական հատվածից հարձակվել ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

aliq 17:45 | 18.08.2023
aliq 17:45 | 18.08.2023
Պիլայում կիպրական թուրքերի տրակտորը ճանապարհից հեռացնում է մղում ՄԱԿ-ի մեքենան

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա եւ Արսոս գյուղերի միջեւ գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։ Կիպրական Cyprus Mail պարբերականը հայտնել է, որ ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների միջոցով։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ խաղաղապահներն արգելափակել են այդ շրջանում չարտոնված շինարարական աշխատանքները։ Երեք խաղաղապահներ թեթեւ վնասվածքներ են ստացել։  Տրակտորների միջոցով հեռացվել են ՄԱԿ-ի փոխադրամիջոցները, որոնք արգելափակում էին մուտքը դեպի ճանապարհ, իսկ մյուս մեքենաները դուրս են հրվել ճանապարհից։

Կիպրոսի քաղաքական կուսակցությունները եւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտել են միջադեպը։ «Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը դատապարտում են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները եւ կիպրացի թուրք անձնակազմի կողմից ՄԱԿ-ի փոխադրամիջոցներին հասցված վնասը»,- ասված է առաքելության հայտարարության մեջ: Նշվում  է, որ առաքելությունն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ նախկինի նման հավատարիմ է մնում այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։

Կիպրոսի բուֆերային  գոտին չի համարվում Եվրամիության արտաքին սահման

180-կիլոմետրանոց բուֆերային գոտին (կանաչ գիծ) կղզին բաժանում է հունական եւ թուրքական համայնքների բնակության տարածքների։ Բուֆերային գոտին վերահսկում են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը։ Վերահսկողությունն իրականացվում է հատուկ պայմաններում, քանի որ կանաչ գիծը չի համարվում Եվրամիության արտաքին սահման։

1974 թվականին Թուրքիայի ներխուժումից հետո Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ, որտեղ 1983 թվականին ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը համաշխարհային հանրությունը չի ճանաչել, ճանաչել է միայն Անկարան։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որը բնակեցված է առավելապես կիպրացի հույներով։ Խնդիրը լուծելու կողմերի բազմաթիվ փորձերը դեռեւս արդյունքի չեն հանգեցրել:

Pyla: Assault on UN soldiers ‘violation of international law’ (Update 6, video)

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանուն երեխաների, ընդդեմ ապագայի
հաջորդը
Ոչ ոք չի ուզում աշխատել մանկապարտեզում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն