• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանուն երեխաների, ընդդեմ ապագայի

Մհեր Արշակյան 17:30 | 18.08.2023
Մհեր Արշակյան 17:30 | 18.08.2023
Մհեր Արշակյանի մեջբերում

Կան իրենց երեխաների համար մարդ սպանողներ։ Կան իրենց երեխաների համար տքնաջան աշխատողներ, պայմանական ֆայլաբազարից տուն չեկողներ։ Կան մուրացկաններ։

Հայտնի տեսանյութի կինը բացարձակապես չի գնահատել իր երեխային։ Նրա համար ոչինչ չի արել։ Ինչպես պարզվում է, նույնիսկ դպրոցից է հանել։ Էլ չասած, որ հայրը նրա քրոջը կամ հենց իրեն (գործի բերումով չի կոնկրետացվում, ու դա լավ է) բռնաբարել է։ Համարենք, թե սա «հասկացանք»։

Բայց կան նաեւ ուրիշները, որոնք չեն ծեծում իրենց երեխաներին։ Ավելին` գժվում են իրենց երեխաների համար։ Նրանց պահում են բամբակների մեջ։ Աշխարհի հաճույքներն են բերում լցնում տուն, որ երեխան լավ զգա։ Ու ի՞նչ են անում նրանք։ Նրանք սկսում են թալանել։ Նրանք ամեն հանցանք կամ կոռուպցիոն որեւէ արարք անում են իրենց երեխաների համար։

Դիցուք, Երվանդ Զախարյանը կամ Միհրան Պողոսյանը կամ Գագիկ Բեգլարյանը կամ Տարոն Մարգարյանը։ Ծեծե՞լ են իրենց երեխաներին։ Ո’չ։ Նրանք հպարտ են իրենց երեխաներով։ Գուցե հրաշալի կրթություն են տվել։ Բայց նրանց «պահած» Հայաստանի Հանրապետությունից ի՞նչ է մնացել։ Գրեթե ոչինչ։ Որովհետեւ մի ամբողջ պետության հնարավորություններից նրանք օգտվել են հենց իրենց երեխաների համար։ Որոնք, ամենեւին բացառված չէ, այսօր ՀՀ-ի հետ ոչ մի կապ չունեն։

Ինչպես տեսնում եք, այսպիսի սերը հավասարազոր է երեխային հաշմելուն։ Որովհետեւ իրենց թալանածի պատճառով խեղվել է տասնյակ հազարավոր այլ երեխաների կյանքը, իրենց թալանածի պատճառով տասնյակ հազարավոր երեխաների հանել են Հայաստանից ավելի լավ կյանքի հույսով։ Կարճ ասած` նրանք ծեծել են ուրիշների երեխաներին, նրանց պատճառով մարդիկ են ինքնասպան եղել, ավելին` նրանց պատճառով ընտանիքներ են քայքայվել, ու երեխաներ են որբացել։ Ու այդ մարդիկ ոչ միայն ապրում են մեր մեջ, նրանք նաեւ իրենց ժառանգներն ունեն պետական կառավարման համակարգում։

Այն, ինչ հայտնի տեսանյութի կինն անում էր իր երեխայի հետ, նրանք մոտ 20-22 տարի արել են մի ամբողջ Հայաստանի Հանրապետության հետ։ Ու մոտ 20-22 տարի այդ մասին գրել են բոլոր թերթերը, նրանց որոշ հանցանքներ նույնիսկ նկարվել են, արձանագրվել են, նրանց արածներով էս երկրում հեղափոխություն է հասունացել։

Եվ ո՞ւր են նրանք։ Ճիշտ է, մեր մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ նույն ժամանակ, երբ նրանք թալանում էին, մենք ընտրակաշառք էինք վերցնում, մեր երեխաներին ուղարկում էինք «Բազե» ճամբար։ Իսկ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր երեխաներին տանում էր «Այբ» մասնավոր դպրոց՝ հայտարարելով, թե դրա մեջ ինչ վատ բան կա, էդ դպրոցը իր օրոք է բացվել։

Ահա այսպես աննկատ հաշմվել են մեր երեխաները, ու մենք կուլ ենք տվել դա։ Մինչեւ Աննա Արեւշատյանը չորոշեց իր գազանությունը հանել ջրի երես որպես մյուսներից ոչ պակաս վատ մարդ։ Այսինքն` ինչո՞վ եմ պակաս մյուսներից։ Եվ իսկապես։ Ինչո՞վ էր նա պակաս բոլոր այդ պաշտոնյաներից, որոնց գործունեության հետեւանքով ունենք այն, ինչ ունենք։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղի է կառուցվում
հաջորդը
Ինչու են Կիպրոսի թուրքական հատվածից հարձակվել ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն