• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ խաղաղապահներն Արցախից Հայաստան են տեղափոխել 41 քաղաքացու

aliq 17:28 | 21.08.2023
aliq 17:28 | 21.08.2023
ՌԴ խաղաղապահ

ՌԴ խաղաղապահները օգոստոսի 21-ին Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների են տեղափոխել Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր։

Արցախի կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից հայտնել են, որ ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխվելուն, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների եւ ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ եւ պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային եւ այլ նպատակներով հազարավոր անձանց երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը:

Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները եւ նրանց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը եւ օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաներն անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղեւորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը:

Հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 21-ը ներառյալ Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ բոլոր հումանիտար բեռների տեղաշարժը, ինչի հետեւանքով  հումանիտար աղետն Արցախում օրեցօր խորանում է: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, հուլիսի 26-ից շարունակում է կասեցված մնալ Արցախի համար Հայաստանի ուղարկած շուրջ 400 տոննա հումանիտար աջակցությունը:

Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որեւէ կերպ չի փոխում Արցախի կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի եւ ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան եւ երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որեւէ միջամտության՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի  փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի հրամանների:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի պահեստային օդանավակայանները 47 չվերթ են ընդունել
հաջորդը
6 միլիարդ դոլարի դիմաց Իրանը քանի՞ ամերիկացու կազատի բանտից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն