Օգոստոսի 24-ին կսկսվի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարության նիստում հայտարարել է, որ եթե եղանակային եւ ծովային պայմանների պատճառով որեւէ միջամտություն չլինի, ջրի բացթողմանը ոչինչ չի խանգարի։
Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ համապատասխան որոշում ընդունելուց առաջ իշխանությունները եւս մեկ անգամ հաստատել են բոլոր համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Tokyo Electric Power օպերատորի լիակատար պատրաստակամությունը՝ անվտանգ լիցքաթափելու ջուրը։
Ճապոնիայում կուտակված ռադիոակտիվ ջրի չորացման անհրաժեշտության մասին առաջին անգամ հայտարարվել է 2021-ի գարնանը։ ՄԱԳԱՏԷ-ն ողջունում է այդ ծրագրերը՝ դրանք համարելով անվտանգ։ TERSO ատոմակայանի օպերատորը վստահեցրել է, որ ճառագայթման մակարդակը մինչեւ ջրի բացթողումը կնվազեցվի ընդունելի մակարդակի։
2011 թվականի մարտի 11-ին ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարեւելյան ափին եղավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժը ՝ 9 բալ ուժգնությամբ։ Տարերային աղետի հետեւանքով վթարի ենթարկվեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որն ուղեկցվեց ճառագայթաակտիվ նյութերի արտանետումներով: Կայանի գտնվելու վայրից ստիպված տարհանեցին ավելի քան 80 հազար մարդու:
Ճապոնիայում երկրաշարժի եւ դրա հարուցած ցունամիի հետեւանքով զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 18 հազար մարդ: Գրեթե կես միլիոն ճապոնացիներ զրկվել են իրենց տներից։ 10 տարի անց էլ վթարի հետեւանքները դեռ մինչեւ վերջ չեն վերացել, թեեւ արդեն միլիոններ են ծախսվել։