• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չինաստանի 40-ամյա տնտեսական բումն ավարտվում է․The Wall Street Journal

aliq 17:33 | 22.08.2023
aliq 17:33 | 22.08.2023
Չինաստան, անավարտ կամուրջ
Լուսանկարը՝ The Wall Street Journal-ի

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Չինաստանին աղքատությունից դեպի մեծ գերտերության կարգավիճակի հասցրած տնտեսական մոդելը ջախջախված է եւ լուրջ խնդիրների նախանշաններ է ցույց տալիս: «Տասնամյակներ շարունակ Չինաստանը սնուցում է իր տնտեսությունը՝ ներդրումներ կատարելով գործարանների, երկնաքերների եւ ճանապարհների կառուցման վրա: Տնտեսական այդ մոդելը սկիզբ դրեց աճի արտասովոր ժամանակաշրջանը, որը Չինաստանին դուրս բերեց աղքատությունից եւ վերածեց այն համաշխարհային հսկայի, որի արտահանման հզորությունն ընդգրկեց ամբողջ աշխարհը», — նշվում է հոդվածում: Սակայն, ըստ վերլուծաբանների, ներկա դրությամբ այս տնտեսական մոդելն իրեն սպառել է։

Երկրի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է

Երկրի արտաքին պարտքի բեռը եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների փչանալը, գրում է WSJ-ը, հանգեցրել են նրան, որ Չինաստանի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է եւ սպառնում է վերածվել երկարատեւ լճացման, որը հիշեցնում է 1990-ականների սկզբի Ճապոնիան։ Պարբերականը նշում է, որ Պեկինը սպառում է իր ենթակառուցվածքն ընդլայնելու հնարավորությունները, Չինաստանի որոշ հատվածներում կամուրջներն ու օդանավակայաններն ամբողջ հզորությամբ չեն օգտագործվում, միլիոնավոր բնակարաններ դատարկ են, իսկ ներդրումների ծախսերը ծածկելու կարողությունը կտրուկ նվազել է:

Շուրջ 130 միլիոն բնակարան դատարկ է

Որպես անհարկի ծախսերի օրինակ՝ պարբերականը բերում է Յունան նահանգում գրեթե երեք ֆուտբոլային դաշտի չափով նոր ՔՈՎԻԴ-19 կարանտինային հաստատության կառուցումը, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը մի քանի ամիս առաջ ավարտեց իր «ՔՈՎԻԴ զրոյական» քաղաքականությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ չինական անշարժ գույքի շուկայում ուռած պղպջակը կարող է ցանկացած պահի պայթել։ Ըստ Չինաստանի Հարավարեւմտյան համալսարանի ֆինանսների եւ տնտեսագիտության ուսումնասիրության՝ 2018-ին Չինաստանի քաղաքների յուրաքանչյուր հինգերորդ կամ առնվազն 130 միլիոն միավոր բնակարան դատարկ է եղել: Պահանջարկի անկման եւ գնաճի աճի պատճառով երկրում շատ կառուցապատողներ սնանկացման եզրին են:

Օտարերկրյա ներդրումները վտանգվա՞ծ են

Բացի ավելորդ ծախսերից՝ Չինաստանի տնտեսությունը բախվում է ժողովրդագրական անբարենպաստ վիճակի։ Նշվում է նաեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ «աճող ճեղքվածքը», ինչը վտանգում է երկրում օտարերկրյա ներդրումները։ «Սա կարող է ոչ միայն տնտեսական թուլության հերթական փուլ, այլ ավարտին մոտեցող տեւական դարաշրջանը խորհրդանշել»,- ընդգծել են WSJ-ի վերլուծաբանները:

Կհաջողվի՞ կրկնապատկել տնտեսության ծավալը

Պարբերականը վկայակոչում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, որը Չինաստանի ՀՆԱ-ի աճն առաջիկա տարիներին գնահատում է 4%-ից ցածր, ինչը վերջին չորս տասնամյակում նրա ցուցանիշի կեսից պակաս է: Բացի դրանից՝ լոնդոնյան Capital Economics-ը համարում է, որ թրենդային աճը Չինաստանում դանդաղել է 2019-ի 5%-ից մինչեւ 3%, իսկ 2030-ին կնվազի մինչեւ մոտ 2%: Այս տեմպերով ընթանալու դեպքում, նշում է WSJ-ը, Չինաստանին չի հաջողվի հասնել Սի Ցզինպինի՝ մինչեւ 2035 թվականը տնտեսության ծավալը կրկնապատկելու՝ դեռ 2020-ին դրած նպատակը։

Տնտեսությունը շարունակում է «մինուսով» աշխատել

Սա կդժվարացնի Չինաստանի միջին եկամուտ ունեցող զարգացող շուկայից դուրս գալը եւ կարող է նշանակել, որ Չինաստանն՝ իբրեւ աշխարհի ամենախոշոր տնտեսություն, երբեք չի գերազանցի ԱՄՆ-ին, մի բան, որին Պեկինը հավակնում էր երկար ժամանակ: Պարբերականը նշում է, որ ներկայում Չինաստանի  տնտեսությունը շարունակում է «մինուսով» աշխատել։ Միջազգային հաշվարկների բանկի տվյալներով՝ Չինաստանի ընդհանուր պարտքը, կառավարական ​​տարբեր մակարդակների եւ պետական ​​ընկերությունների պարտքը ներառյալ, 2022-ի դրությամբ Չինաստանի ՀՆԱ-ի համեմատ հասել է գրեթե 300%-ի՝ գերազանցելով ԱՄՆ-ի մակարդակը՝ 2012 թվականից ի վեր աճելով առնվազն 200%-ով։ Ընդ որում՝ Չինաստանի քաղաքները պարտավորվել են մարել պարտքի առյուծի բաժինը։

Արտաքին պարտքը՝ ավելի քան 9 տրիլիոն դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ նախագծերի ուղղակիորեն ֆինանսավորման համար փոխառելու առումով կաշկանդված Չինաստանը, որի պարտքը ավելի քան 9 տրիլիոն դոլար է, կառչել է արտահաշվեկշռային ֆինանսավորման մեխանիզմներից:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիա-Շիրակ համագործակցության նոր հարթության հեռանկար
հաջորդը
Մենք անզգուշության զոհեր ենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն