• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

aliq 15:25 | 28.08.2023
aliq 15:25 | 28.08.2023
ՀԱՊԿ

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։

Դիտորդի կարգավիճակով հրավիրվել են ներկայացուցիչներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից եւ Մոնղոլիայից:
Վարժանքներին կմասնակցի 2,5 հազար զինվորական եւ ավելի քան 500 միավոր տեխնիկա։ «Համաձայն շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ազգային զորամիավորումները, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2,5 հազար զինվորական եւ ավելի քան 500 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա»,- ասվում է ԲԵԼՏԱ պետական ​​գործակալության հայտարարության մեջ։

Զորավարժությունների բացմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նախատեսվում է չորս՝ «Փոխգործակցություն-2023», «Էշելոն-2023», «Որոնում-2023», «Արգելապատնեշ-2023» համատեղ եւ հատուկ զորավարժությունների անցկացում։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել հրամանատարական եւ վերահսկիչ մարմինների աշխատանքի համակարգումը եւ ներդաշնակեցումը համատեղ գործողության նախապատրաստման եւ անցկացման ժամանակ։ Բացի այդ՝ զորավարժություններն ուղղված են մարտական եւ հատուկ գործողությունների ժամանակ զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման գործում հրամանատարների գործնական հմտությունների եւ կարողությունների կատարելագործմանը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նշել է, որ էական ուշադրություն է դարձվելու ավիացիոն բաղադրիչին եւ, մասնավորապես, մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Խաղարկվելու են նաեւ պայմանական հակառակորդի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման սցենարները:

Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ընդգրկված վեց պետություններն են։ Բելառուսի տարածքում զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել է միայն Հայաստանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիները Արցախից ՀՀ եկող 22-ամյա երիտասարդի են առեւանգել
հաջորդը
Ովքեր են գիշերը կրակել Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն