• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տեղի ունեցավ «Գութան» ազգային երգի ու պարի փառատոնը

aliq 19:24 | 28.08.2023
aliq 19:24 | 28.08.2023
«Գութան» ազգային երգ ու պարի փառատոն

Երեւանի Կասկադ համալիրում՝ «Գաֆէսճեան քանդակների պարտեզում», տեղի ունեցավ «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Ավանդական երգերն ու պարերը ներկայացվեցին էթնիկ տարբերակով՝ առանց ժամանակակից մշակումների։ Փառատոնի ընթացքում հնչեցին միայն ազգային նվագարաններ  (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն)։

Փառատոնն  անցկացվում է 2014 թվականից «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, Արսեն Գրիգորյանի (Մրրո) ջանքերով: «Գութան»-ի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, դրանք ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:

Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա «Գութան» փառատոնն այս տարիներին անցկացվել է Երեւանում, Տավուշում եւ Արցախում:

Քանի որ շրջափակված Արցախն այս տարի չէր կարող մասնակցել փառատոնին, արցախցիները «Գութան»-ին միացել էին տեսակապի միջոցով։ Արցախցիների երգ ու պարը երեւանյան հանդիսատեսին ներկայացվեցին մեծ էկրանին՝ տեսակապով։ Արցախցիները հայտարարեցին՝ ամուր են, պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Արսեն Գրիգորյանը հայտարարեց՝ մենք Արցախի կողքին ենք, ապա հույս հայտնեց, որ հաջորդ տարի «Գութան»-ը կանցկացվի Արցախում։

Փառատոնին մասնակցեցին ավանդական երգ ու պարի լավագույն խմբերըավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան»,  «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Ծիլք», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Մենք ենք մեր սարերը» խմբերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախության օրը Ստամբուլում կնշվի Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը
հաջորդը
Պարզունակության շքահանդես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն